Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Եվրակառույցները արտահայտում են ոչ թե Եվրոպական ժողովրդների շահերը, այլ՝ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների

Ներքաղաքական

Օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես է 17 տարեկան պատանին, երկրի գլխավոր` Ազգային ժողովի ամբիոնից խոսում մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, երբ այդ ժամանակ նա անգամ ծնված չի եղել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

«ՕՐԵՆՔԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է»

— Տիկին Ալավերդյան, մարտիմեկյան դեպքերի հետ կապված լսումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից մի պատանի խոսում էր տեղի ունեցածից, պարզապես, այդ ամենը կարդալով եւ տեղեկանալով թղթից, որովհետեւ գոնե ինքն այդ ժամանակ ծնված չի եղել:  Չե՞ք կարծում, որ դեռ չափահաս չդարձած երեխաներին ներգրավելը նման լսումներին՝ պետք է մտահոգիչ լիներ առաջին հերթին Մարդու իրավունքների պաշտպանի համար:

— Օրենքը չի խոսում ամբողջովին արգելքի մասին: Բոլորովին այլ է, երբ նայում ենք, թե այդ անձնավորությունը որքանով է տեղյակ այդ ամենի ինչից, եւ ինչքան հասուն է իր միտքն ու արտահայտած խոսույթը: Այստեղ մենք պետք է հստակեցնենք, որ իշխանությունն անցնում է այն կարմիր գծերից մեկը, երբ պահանջվում է առնվազն արժանահավատություն խոսացողների ասածների հանդեպ: Հիմա իշխանության համար, ըստ երեւույթին, այդքան էլ հեշտ չէ գտնել հասուն տարիքի եւ մտքի տեր մարդկանց, որոնք կարտահայտեն իրենց թելադրած մտքերը: Այդ առումով, անշուշտ, այդ անձնավորությունը, որը տվյալ դեպքում հրապարակային խոսք է ասում, նա իր պատիվն ու արժանապատվությունը, իր հանդեպ վստահությունը՝ հասարակության մեջ, դնում է մեծ վտանգի տակ: Այս առումով կարելի է ասել, որ անչափահասին ընդգրկելով ոչ միայն հասուն միտք պահաջող, այլ նաեւ վերին աստիճանի մանրակրկիտ ուսումնասիրությանն այդ հարցերի՝ դատապարտելի է:

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՆԹԵՈՆ»

— Վերջին շրջանում մենք տեսնում ենք իշխանության կողմից Եկեղեցու դեմ  իրականացվող մեծ արշավ, շարունակական ձերբակալություններ, խոսքի ազատության ոտնահարում: Ո՞ւր են միջազգային կառույցները եւ ինչո՞ւ են լռում արեւմտյան ու ամերիկյան դեսպանատները:

— Այն պետությունների դեսպանատները, որոնք ներկայացված են այստեղ եւ մասնավորապես ու հատկապես եվրոպական պետություններից, նրանք, փաստորեն, լռում են, եւ դա համաձայնեցված է Եվրոպայի շատ սխալ հասկացած աշխարհաքաղաքական շահերով: Միջազգային կառույցները, որոնք ներկայացված են Հայաստանում, գործում են ճիշտ այնպես, ինչ հրաման են ստանում, այսպես կոչված, եվրոպական կառույցների ղեկավարներից: Չեմ ասում Եվրոպայից, որովհետեւ այսօրվա ղեկավարները՝ թե՛ եվրոպական կառույցներից, թե՛ Եվրամիության՝ Եվրոպայի խորհուրդի, նրանք ամբողջովին, արտահայտում են ոչ թե եվրոպական ժողովրդների շահերը, այլ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների, որոնք տեսնում են իրենց խնդիրը՝ Ռուսաստանը ամբողջովին թուլացնելու եւ Իրանը հնարավորին չափ ընդանրապես հանելու աշխարաքաղաքական գործողություններից:

Ահա, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը դառնում է ժողովրդավարության պանթեոն: Լռությունը պասիվ լռություն չէ, դա ակտիվ լռություն է, որը պարզապես նշանակում է ոչ միայն համաձայնություն, այլեւ խրախուսում՝ Հայաստանի օրվա իշխանության արդեն պետությունը նսեմացնող, գռեհիկ եւ նմանատիպ այլ դրսեւորումների, որը կարելի է բնութագրել մեկ տերմինով՝ այն է քաղաքական ռեպրեսիաներ: Դրանք կրում են սիստեմատիկ բնույթ եւ գնալով էլ ավելի գռեհիկ են դառնում: Ես չեմ կարող ասել, որ որեւե մի պետության տրամադրել են քարտ-բլանշ, որ ինչ ուզի անի, քանի որ այս իշխանությունը կատարել է եվրոպական, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողով կոչվածի հրահանգը, որը ղեկավարում է այդ արյունոտ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Հիշեցնեմ, 2020 թվականին, երբ տեղի ունեցավ 44 օրյա այդ ցեղասպանական ագրեսիան, եւ ավարտվեց, Ուրսուլա ֆոն դեր Լայենն արագ հասել է Բաքու, 2 միլիարդանոց եվրոյի պայմանագիր է կնքել Ալիեւի հետ: Եթե դա խրախուսանք չէ, ապա ի՞նչ է: Այսինքն, մենք տեսնում ենք, որ մեր հույսը ոչ թե պետք է լինի Եվրոպան, այլ միայն ու միայն ՀՀ հասարակությունը, որը կարող է այդ խայտառակ վիճակից հանի ոչ միայն մեզ, այլեւ, ինչու ոչ՝ Եվրոպային եւ հիշեցնի իր իրական առաքելությունը:

Այսօր Եվրոպայում եւս տեղի են ունենում ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների համար այնպիսի գործողություններ, որի դեմ բողոքում են եվրոպական ժողովուրդները: Եթե հայտնի գիտնականներն ու վերլուծաբանները կանխատեսել են Եվրոպայի համար վատ ապագա, ապա ես այդքան հեռու չեմ գնա եւ հենց այսօր կգնահատեմ Եվրոպայի վիճակը շատ վատ, քանի որ այն ամբողջովին շեղվել է այն իդիալներից, այն առաքելությունից, որը ժամանակին հայտարարել եւ վերցրել է իր վրա:

 Դրա համար, այն, ինչ-որ տեղի է ունենում, տեղի է ունենում երկու պատճառով: Առաջինը՝ օրվա իշխանությունը՝ ՔՊ-ի առաջնորդը, անթաքույց խոստովանել է եւ ասել, որ դեռ 2018 թվականից պետք է ասեին, որ «Արցախը Ադրբեջան է»: Այսինքն՝ այս ամբողջ զոհերը, այս արյունը ՔՊ-ականների եւ նրանց ջատագովների ձեռքերի վրա է: Եվ այս առումով, մենք չպետք է որեւէ առիթով զարմանանք, որ վերջին մեր ապավենը, այն է՝ Հայ Առաքելական եկեղեցին, ենթարկվում է այդպիսի հետապնդումների, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ միջազգային «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը հայտարարություններով են հանդես գալիս: Դա պարզապես նշանակում է, որ այս իշխանությունները, իրենց ջատագովների հետ, որոնց մեջ քայքայիչ աղանդները քիչ չեն, անթաքույց անցել են հակաքրիստոնեական արշավի՝ հենց Հայաստանում, հենց այն պետության մեջ, որտեղ քրիստոնեությունը առաջինն է պետականորեն ընդունվել:

«ՄԻԱՅՆ ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱՆԵԼ ԱՅՍ ԻՐԱՊԵՍ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻՑ»

— Ստեղծված իրավիճակում, հատկապես Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով՝  ի՞նչ սպասենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից:

— Հենց Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս, որ այս իշխանությունները որեւէ առումով ոչ միայն քաղաքական ռեպրեսիաներն են ուժեղացնելու, այլ ընդանրապես անելու են ամեն ինչ, որ 15 տոկոս ընտրողների ձայն ունենալով՝ հայտարարեն եւ տոնեն իրենց հաղթանակը: Դա նշանակում է, որ ՔՊ-ականները ոչ միայն ամբողջովին տիրապետում են բոլոր այն մութ եւ սեւ տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվել են 1995 թվականից եւ մուտք են գործել Հայաստանի Հանրապետության իրողության մեջ, այլեւ զինվել են նոր միջոցներով, այն է՝ ընտրություններից հետո սկսել են քաղաքական հետապնդում ընդդիմադիր ուժերի, որոնք երկորդ տեղն են գրավել: Հետեւապես, միայն խելք հավաքելը եւ հասուն մտքով խելացի գործողությունները կարող են մեզ հանել այս իրապես խայտառակ վիճակից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված