«Արտաշատ» բկ-ի տնօրենի պերճանքն ու թշվառությունը
Արտաշատ բկ» տնօրեն՝ Հայկ Հովհաննիսյանը չի հանձնել հերթական /ատեստավորման/ քննությունը , որպեսզի վերանշանակվի տնօրենի պաշտոնում: Այդ մասին տեղեկացանք ըստ տարածված լուրերի: Առողջապահության նախարարությունից մեր տեղեկությունը ոչ հաստատեցին , ոչ էլ հերքեցին: Իսկ Հովհաննիսյանը պարզվեց այս ընթացքում արձակուրդում է:Հիշեցնենք , որ վերջինս «Մասիս բկ» տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում նախքան Արտաշատում նշանակվելը՝ ընդամենը մի քանի ամիս առաջ:
Ըստ նույն աղբյուրի Հովհաննիսյանը աչքի չէր ընկնում՝ Արտաշատում
1.Որպես տնօրեն իր կառավարչական հմտություններով , չէր կարողանում այդ խոշոր կլինիկան ղեկավարեր: Խնդիրներ ուներ աշխատակազմի որոշ աշխատակիցների հետ:
2.Շփվելու էթիկան ՝կոպիտ էր բուժառուների և նրանց մերձավորների հետ, անբարեհամբյուր-կարծես՝ Հիպոկրատի երդում տված չլիներ, ինչ հարցով որ մոտենում էին –սառն ու կոպիտ էր:
3.Հիվանդանոցի նախկին շարժը /բուժառուների/ քանակը նվազել էր քանի-որ կենտրոնը ասում են նախկինում ավելի գրավիչ էր իր կազմակերպվածությամբ, զարգացում էր ապրում չնայած որոշակի խնդիրների , բայց Հովհաննիսյանի նշանակումից հետո հիվանդանոցը նորից վերադրաձել էր նախքան հիվանդանոցի վերանորոգման տարիները:
Կարծես թե պետության ներդրումը վերականգնման և տեխնիկապես վերազինման գործերը հետընթաց էր ապրում: Կառավարությունը տարեկան զգալի գումարներ է ուղղում մարզային /բկ/-ին, բայց նպատակային արդյունավետությունը կարծես թե տեղին չի ծառայում կապված տնօրինման հետ , քանի-որ բուժառուները նախընտրում են մայրաքաղաքում ստանալ ծառայությունները, քանի-որ տեղում սպասարկումը չի բավարարում նրանց:
Ինչպես արդեն վերևում նշվեց տնօրենի կազմակերպչական աշխատանքը պետք է պատշաճ լինի, որ բուժառուները գոհ լինեն թե վերաբերմունքից և թե մատուցված ծառայության որակից, իսկ աշխատակազմի կրքերն էլ հանգիստ լինելու փոխարեն՝ ավելի են խորացրել…, մինչդեռ Հովհաննիսյանը նշանակվել էր մի քանի ամիս առաջ և նրա հետ ժամանակին շատ հույսեր էին կապել, բայց վերջին ամիսներին կարծես թե սպասելիքներչը չարդարացան և տնօրենի պաշտոնում վերընտրվելու քննությունն էլ ինչպես ասում են չկարողացավ հաղթահարել և դուրս մնաց:
Թեմային կանրադառնանք մեր հերթական հրապարակումներում:
Սեփական լրատվություն
