«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային
ՊատահարԱյսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին մեծ դժվարությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել մեքենայից ու տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝