Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ ՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է Մակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացել Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Լայն սպառման ապրանքախմբերում ունենք մինչեւ 10,12 եւ ավելի տոկոս գնաճ․«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Հանդիպում

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում սպառողներից՝ կապված գնաճի նոր ալիքի հետ առաջին սպառման գրեթե բոլոր ապրանքատեսակների մեջ։ Սպառողների ահազանգը հաստատում է նաեւ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ընդգծելով, որ այն ապրանքները, որոնք սպառում ենք ամեն օր, այս ապրանքախմբերում ունենք մինչեւ 10,12 եւ ավելի տոկոս գնաճ։

Տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել  է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում ...

-Տեսեք, օրինակ աթնամթերքի շուկայում գների տեսանկյունից մանեւր է իրականացվել, ընկերությունները մրցում են իրար հետ։ Դա բերում է նրան, որ, օրինակ, x ընկերությունը որոշել էր իր ապրանքը թանկացնել ու դարձնել 500 դրամ, իսկ y ընկերությունը որոշել էր, որ ինքը վաճառելու էր 480 դրամով, բայց երբ ինքը տեսնում է, որ մյուսը 500 դրամով է վաճառում, ինքն էլ է դարձնում 500։ Վերջին օրերին քննարկվեց QR կոդերի հարցը, բայց գնաճը միայն դրանով չէ պայմանավորված, այլ գործոններ եւս կան։ Թե որոնք են այդ գործոնները, էկոնոմիկայի նախարարությունը թող ուսումնասիրի ու հանրայնացնի։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր իրականության մեջ գնաճը չի անհանգստացնում գործադիրին, որովհետեւ Վիճակագրական ծառայությունը միջինացված գին է նկարում բոլորիս համար, ասում են՝ ինչո՞ւ եք այդպես խառնվել իրար։ Բայց մյուս կողմից ասում են՝ մենք ավել հարկ հավաքեցինք, որովհետեւ ամեն թանկացում իր հերթին գեներացնում է ավել տոկոս հարկ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 12-ամսյա գնաճը, այսինքն՝ այս տարվա սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 3,7 տոկոս։ Այդ թվում՝ սննդամթերքի շուկայում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ։ Այդ գնաճի մեջ մտնում են ապրանքներ, որոնցից միշտ չէ, որ մարդիկ օգտվում են։ Հետեւաբար, երբ մենք գնահատում ենք գնաճն ու սոցիալական վիճակի լավացումը, այստեղ միայն պաշտոնական վիճակագրությամբ ամրագրված միջինացված թիվը չպետք է վերցնել։ Պայմանական ասենք՝ մենք փողկապի շուկայում գնաճ չունենք, բայց եկեք հասկանանք, թե միջին վիճակագրական սպառողը մեկ տարվա մեջ է փողկապ գնում, թե՞ 5 կամ 10 տարվա մեջ։ Այսինքն՝ երբ մենք քննարկում ենք շուկայում գների փոփոխությունները, պետք է արձանագրենք, թե հիմնական ապրանքախմբերում ինչ է կատարվում։ Եվ եթե այդ ուսումնասիրությունն արվի, կտեսնենք, որ պատկերն էականորեն տարբերվում է։ Լայն սպառում ունեցող ու առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ երեւի մեկ ապրանք չենք գտնի, որը 3,7 տոկոս գնաճի տակ է։ Շատերն ասում են՝ լավ է, գոնե հացը չի թանկացել, բայց անգամ հացի դեպքում, եթե նայենք պաշտոնական վիճակագրությունը, կտեսնենք, որ թանկացում կա։ Հացի շուկայում եւս թաքնված գնաճ կա, դա այն է, երբ հացի քաշը նվազեցնում են։ Հետեւաբար, հացի շուկայում գնաճը գերազանցում է 5 եւ անգամ՝ 7 տոկոսը։  

-Պարոն Պպիոյան, բայց իշխանությունները հակառակն են պնդում, որ մարդկանց սոցիալական վիճակը չի վատացել, քանի որ սրճարաններն ու ռեստորանները լի են, մարդիկ նաեւ մեկնում են հանգստի։

-Եթե ասում են՝ մարդկանց եկամուտներն ավելացել են, սրճարանները լիքն են, պետք է նայենք, թե, օրինակ, որ խմբի եկամուտներն են ավելացել։ Դեռ պետք է նայենք՝ հարուստներն են ավելի շատ հարստացել, թե աղքատները։ Եթե գործադիրը նկատում է 2 մլն 800 հազար Սեւան չգնացածներին եւ 100 հազար Սեւան գնացածներին, ունենում ենք այն, ինչ ունենք։

-Պարո՛ն Պիպոյան, օրեր շարունակվող քննարկումներից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնել: Ի՞նչ է սա ենթադրում, որո՞նք կարող են լինել այս որոշման հնարավոր հետևանքները:

-Իմ դիրքորոշումն այս ամենի հետ կապված ես արտահայտել էի լսումներից դեռ մեկ օր առաջ. ես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը մշտապես գնահատել եմ այն հարթության մեջ, որ նրանք ոչ թե սպառողների շահերից բխող որոշումներ են կայացնում, այլ այն կառույցն է, որը, կոպիտ ասած, ապահովում է քաղաքական որոշումների փաթեթավորումը: Կոնկրետ դեպքում պարզից պարզ էր, որ այդ քաղաքական որոշումը վաղուց էր կայացված, հետևաբար նրանց մնում էր ապահովել փաթեթավորումը, ու նրանք դա ապահովեցին ու իրավական ձևակերպումը տվեցին: 

Այն, որ գործընթացը դեռևս չի ավարտվել, դա պարզ է, որովհետև բոլոր նրանք, ովքեր հետևել են նիստերին, համոզվեցին, որ փաստաբանական թիմը քարը քարին չթողեց բոլոր այսպես կոչված հիմնավորումներից, որ բերվել էին ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու համար, ու, որ ամենակարևորն է՝ այս գործընթացը թե՛ մեր դատական համակարգում, թե՛ միջազգային արբիտրաժներում քննվելու է, ու այն հակափաստարկները, որոնք բերում էին փաստաբանական թիմի փաստարկներին, բավականին թույլ էին, ավելին ասեմ՝ որոշ դեպքերում անգամ բացակայում էին, այստեղից հետևություն, որ Միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանն ունենալու է խնդիր: 

Սպառողներին, իհարկե, շատ քիչ բան է հետաքրքրում այս հարցում, նրանց հետաքրքիր է, որ իրենք հոսանքը միացնեն, տեսնեն՝ լույս ունեն ու ամսվա վերջին քիչ գումար վճարեն: Այս որոշումից հետո ինչպե՞ս կկառավարվի ՀԷՑ-ը. կապված է հաջորդ կառավարումից, բայց կյանքի փորձը ցույց է տվել, օրինակ՝ պետությունը կառավարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը», այն ավելի վատ է զարգացել, քան՝ ՀԷՑ-ը: 

ՀԷՑ-ի մենեջմենթի հետ կապված որոշակի դրական միտումներ արձանագրվել են որոշակի փուլում, չնայած բազմաթիվ խնդիրների, հիմա ես չեմ բացառում, որ որոշակի ինստիտուցիոնալ հենք առկա լինի, որի հիման վրա հնարավոր լինի ժամանակավոր կառավարումը առանց խոչընդոտների իրականացնել, անգամ եթե լուրջ զարգացում չապահովվի, գոնե կառավարման ճգնաժամ չառաջանա: 

Այս իմաստով անշնորհակալ գործ է կանխատեսում անել՝ լա՞վ, թե՞ վատ կկառավարվի: Այստեղ կա այլ լրջագույն խնդիր. Հայաստանի ներդրումային միջավայրը, որն ուղիղ իմաստով այդքան էլ կապված չէ հոսանքի հետ, այնուամենայնիվ, եթե Արբիտրաժային դատարանը որոշում կայացրեց ի վնաս Հայաստանի, ապա ի վերջո Հայաստանի բյուջեից են վճարվելու այդ գումարները, իսկ դրանք այն գումարներն են, որոնցով հնարավոր է թոշակ բարձրացնել, հնարավոր է առողջության ապահովագրություն ներդնել՝ առանց լուրջ բեռ թողնելու քաղաքացու վրա և այլն: Այսինքն՝ այս գործընթացը շատ ավելի քիչ դրական բան է տալու, քան բացասական: 

Ավելին՝ նմանատիպ գործընթաց երբեք ու երբեք չէր մեկնարկի, եթե չլիներ քաղաքական գործոնը: Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում խախտումներ չկան, բայց ՀԷՑ-ում խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվության մեխանիզմը, այսինքն՝ եղած խախտումներն այնպիսիք էին, որ պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեր: Շատ դեպքերում էմոցիոնալ ֆոնի վրա մենք չենք կարողանում մեր քաղաքացիներին ճիշտ բացատրել. որևէ մեկը չի ասում, որ խախտումը չպետք է արձանագրվի, ու դրա համար որևէ մեկը չպետք է պատասխանատվություն կրի: 

Քրեական օրենսգիրքը տարբեր հանցագործությունների համար տարբեր պատիժներ է, չէ՞, սահմանում։ Շատ վատ է, որ մենք գողություն անողին չենք բռնում ու պատժում, բայց եթե գողության համար ցմահ պատիժ տանք, ինչպես առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած անձին, ապա այդ ժամանակ պարզ կլինի, որ իրավաչափ չէր այն պատասխանատվությունը, որը մենք գողություն անելու համար սահմանեցինք: Այսինքն՝ մենք այստեղ չենք քննարկում, թե արդյոք գողություն անելու համար պե՞տք է պատիժ կիրառել, թե՞ չէ, քննարկում ենք, որ օրենքով սահմանված պատիժն է պետք կիրառել: Այսինքն՝ պետք է ոչ թե աչք փակել ՀԷՑ-ում խախտումների վրա, ինչը շատ դեպքերում արվում էր, այլ կոնկրետ խնդրի համար ՀԷՑ-ը պետք է ենթարկվեր օրենքով սահմանված պատասխանատվության: 

– Լիցենզիայից զրկումն ի՞նչ է ենթադրում:

– Ըստ էության կարելի է ասել՝ սեփականության իրավունքի փոխանցում, ՀԷՑ-ն այլևս կառավարում է բացառապես ժամանակավոր կառավարիչը, վերջ: 




© 1998 - 2025 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված