⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կան բռնության կոչերի համար կալանավորված մարդիկ. ՔՊ-ական

Ներքաղաքական

ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Հարցին՝ իսկ խոսքի համար կալանավորված մարդիկ կա՞ն՝ նա արձագանքեց. «Բռնության կոչերի համար, այո՛, կան կալանավորված մարդիկ»։

Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե «մեր ձևով»-ի ի՞նչն է բռնություն, նա ասաց, թե չի մեկնաբանում։

«Դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք կտան հարցի պատասխանը, միգուցե, դատարանը համարի, որ ոչ, ու դրա հետ պետք է հաշվի նստել»,- ասաց Հայրապետյանը։

Հարցին՝ երբ ասվել է, որ «մեր ձևով կմիջամտենք», ինքն ի՞նչ է տեսել դրա տակ՝ ՔՊ-ականը պատասխանեց, թե շատ կոնկրետ ենթատեքստեր։

«Բայց, նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն, ինչ ես տեսել եմ, սխալ է, պետք է հաշվի նստել դրա հետ, թեև, անկեղծ ասած, չեմ կարծում»,- հավելեց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ