Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ո՞վ և ինչո՞ւ «Այբբենարանից» հեռացրեց հայոց այբուբենի ստեղծողի դիմանկարը

Վերլուծություն

ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆ, Երևան

Հայ հասարակության մեջ հերթական սկանդալը բռնկվեց, որն այս անգամ վերաբերում էր կրթության ոլորտին, ընդ որում՝ նրա առաջին աստիճանին, երբ գրի միջոցով դրվում են ազգային ինքնության հիմքերը։ Ինչպես նշում են մասնագետները, հենց գրի մեջ են արտացոլվում աշխարհընկալման յուրօրինակ ձևը, պատմական արժեքները, ազգի մշակութային կարծրատիպերը։ Իսկ գիրն ինքնին այդ մտավոր դիրքորշման պահապանն ու փոխանցողն է՝ թույլ տալով ուսումնասիրել ազգային բնավորությունը և դրա դրսևորումները լեզվի մեջ։ Սա է իդեալական տարբերակը։ Սակայն հայկական ծուռ հայելու հետևում ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիների ծնողները հանկարծ հայտնաբերեցին, որ «Այբբենարանից» անհետացել է հայոց այբուբենի ստեղծող, գիտնական, լեզվաբան, հայ գրականության, գրչության, ազգային դպրոցի և մանկավարժական մտքի հիմնադիր, լուսավորիչ, քարոզիչ, Աստվածաշնչի թարգմանիչ, աստվածաբան և Հայ առաքելական եկեղեցու սուրբ Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը։ Շատերը այս վերջինը կապեցին «թավշյա» իշխանության համար ատելի Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հալածանքների հետ, ինչը հեռու չէ իրականությունից, թեև ենթադրում է այլ՝ ավելի հեռուն գնացող նպատակներ։ Առաջինը տագնապ հնչեցրեց «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը, որն իր սոցիալական ցանցի էջում վրդովված գրառում կատարեց գերնախարարության հասցեին. «Որպես դպրոցի տնօրեն՝ ես պաշտոնապես պահանջում եմ բացատրություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ու գրքի հեղինակներից. ինչո՞ւ այս տարի այբբենարանում չկա նյութ և նկարազարդում Մեսրոպ Մաշտոցի վերաբերյալ»։ Զարմանալի է, որ պատասխանը չստիպեց երկար սպասել իրեն։ Համապատասխան նախարարությունը և այբբենարանի հեղինակ Աստղիկ Բալայանը («Զանգակ» հրատարակչություն) ոչ միայն անմիջապես արձագանքեցին, այլև շնորհակալություն հայտնեցին արժեքավոր դիտողության համար։

Իսկ հետո դրան հետևում է հասկացությունների անբացատրելի նենգափոխում: Վրդովված ծնողներին, անհասկացող հանրությանը և դպրոցի համառ տնօրենին միաձայն հավաստիացրին, թե այբբենարանում Մաշտոցին չհիշատակելու պնդումը կեղծ է. այդ թեմաները դպրոցական ծրագրից չեն հանվել, այլ բաշխվել են տարբեր առարկաների ու դասարանների միջև, քանի որ ԿԳՄՍՆ-ը նպատակահարմար չի համարել այբբենարանում «ծավալուն տեքստերի» զետեղումը: Նրանք նաև բացատրեցին, որ «Գրի գյուտը» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաների դասավանդման մեթոդական ուղեցույցները ներառված են ուսուցչի հատուկ ձեռնարկներում: Այդ նյութերը ոչ միայն պարունակում են դասավանդման մոտեցումներ, այլև ուսուցիչներին տրամադրում են մեթոդական աջակցություն, որը համապատասխանում է «Լեզվի կրթություն» և «Հայրենագիտություն» ոլորտների պետական ​​չափորոշիչներին:

 «Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սիրտն է։ Մենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ ընտրեցինք՝ բացահայտելով նրան առաջին երեք տառերը սովորելուց հետո։ «Ե» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի 23-րդ էջում QR կոդի տակ զետեղված տեսանյութի շնորհիվ երեխաները տեսնում են նրա պատկերը, իմանում են տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենասիրական գործունեության նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերը անցնելուց հետո աշակերտները տառերը դասավորում են այբբենական կարգով՝ 104-րդ էջում QR կոդի երգի ուղեկցությամբ, միաժամանակ լսելով պատմություն Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,– գրել է «Այբբենարանի» հեղինակ Աստղիկ Բալայանը։ Ամենահասարակ այբբենարանն օգտագործելու համար տրվում են կոդավորված հրահանգներ, որոնք բավականին բարդ են ոչ միայն առաջին դասարանցիների, այլև նրանց ծնողների համար` մոտավորապես պաշտպանական ոլորտի ձեռնարկություններում ռազմական տեխնիկայի արտադրության մարտավարական-տեխնիկական առաջադրանքի պես մի բան։

Սակայն ցանցային հանրությունը միահամուռ արձագանքեց նախարարության «ստեղծագործական» մոտեցմանը՝ ջարդուփշուր անելով ժամանակակից լուսավորիչների փաստարկները։ «Մաշտոցի պատկերը պետք է անմիջապես տեսանելի լինի թղթային տարբերակում՝ առանց լրացուցիչ տեխնոլոգիաների։ QR կոդերի օգտագործումը մեծ սխալ է։ Սա վերաբերում է ոչ միայն այբբենարանին, այլև այն բոլոր նոր դասագրքերին, որոնցում, ըստ էության, բացակայում է խոր բովանդակությունը»,– գրել է օգտատերերից մեկը՝ միաժամանակ նշելով, որ չնայած այն բանին, որ կյուրեղագիրը (կիրիլիցան) ստեղծել են Սուրբ Կյուրեղն ու Մեթոդիոսը (Кирилл и Мефодий) հայկական այբուբենից շատ ավելի ուշ, այնուամենայնիվ Բուլղարիայում այն համարվում է ազգային սեփականություն և գտնվում է պետության պաշտպանության ներքո։

«Օշականում նույնպես կա նմանատիպ հուշարձան, որի հեղինակը հայտնի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է։ Ինչպես հավաստիացնում են ԿԳՄՍՆ-ում, այստեղ բերում են երեխաներին։ Բայց կարո՞ղ է մեկանգամյա այցելությունը փոխարինել այբուբենի ստեղծողի հետ ամենօրյա շփումը դասարանում այբբենարան բացելիս։ Չնայած մեր իրականության մեջ դպրոցականները զրկվել են նույնիսկ դրանից՝ փոխարինելով Մեսրոպ Մաշտոցի տպագիր պատկերը անանձնական QR կոդով։ Այլ կերպ ասած՝ երեխաներին ի սկզբանե զրկում են մեր մշակութային և կրթական կոդը յուրացնելու հնարավորությունից, որը դպրոցականների մտքում այժմ վերածվում է անորոշ վիրտուալ կոդի՝ առանց ազգային մշակույթի արտացոլման և ստեղծագործման որևէ ակնարկի։ «Այս հնարավորությունը պարզապես խլվում է երիտասարդ սերնդից», - գրել է մեկ այլ օգտատեր։ Ինչպես նրանք պլանավորել էին խլել Մատենադարանում առկա ողջ գրավոր մշակույթը 2019 թվականին, երբ իշխանության եկած «թավշյա» կիսակրթված մարդիկ ցանկանում էին այրել հին ձեռագրերը՝ դրանցում կուտակված «վնասակար վիրուսների և մանրէների» պատճառով։

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա գերնախարարությունում նշել են, որ այբբենարանի սույն տարբերակը դեռևս փորձարկում է անցնում։ Սա դրա ներդրման առաջին տարին է։ Ծնողների և ուսուցիչների բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն ուսումնական նյութի հետագա լրամշակման ժամանակ։ Սակայն ոչինչ ավելի հարատև ​​չէ, քան ժամանակավորը։ Այս կապակցությամբ արժե հիշել Հայաստանի «այլընտրանքային» պատմության 7-րդ դասարանի համար պատմական  գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը, որում, ինչպես նշել են փորձագետներն ու Սուրբ Էջմիածնի մամուլի գրասենյակը, հայտնաբերվել են հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, աստվածաբանական և այլ կոպիտ սխալներ։ Իր ողջ սկանդալային բնույթով հանդերձ այն մինչև հիմա չի հանվել դպրոցական ծրագրից, և երեխաները շարունակում են ուսումնասիրել հովհաննիսյանական կասկածելի պատմությունը։

Ինչպես կարծում են ծնողներն ու փորձագետները, դպրոցը փորձադաշտ չպետք է լինի չորակավորված «մասնագետների» խելացնոր գաղափարների փորձարկման համար, ինչը անմիջականորեն փոխանցվում է երեխաներին և անդառնալի կորուստ հասցնում կրթությանը ամբողջությամբ վերցված: Փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանում կրթական համակարգը խոր ճգնաժամ է ապրում դպրոցներում կրթական գործընթացի քաոսային կազմակերպման պատճառով:

Կրթական ծրագրերը հաճախ մնում են չհամաձայնեցված, դասագրքերը չեն բավականացնում, իսկ որոշ դասարաններում մեկ միասնական ձեռնարկի փոխարեն օգտագործվում են երկու կամ երեք տարբեր դասագրքեր, որոնց ընտրությունը կախված է ուսուցչից կամ դպրոցից: Նույնիսկ մեկ ուսումնական հաստատության շրջանակներում ուսուցիչների մոտեցումները կարող են զգալիորեն տարբերվել, ինչը խաթարում է համակարգի ամբողջականությունը: Սակայն պատճառը թաքնված է ոչ թե դասագրքերի, այլ հենց համակարգի մեջ: Թեև, հնարավոր է, հենց սա է «թավշյա» իշխանության հայկական կրթության գլխավոր նպատակը՝ զրկել աճող սերնդին ազգային պատմությունից, մշակույթից, արժեքներից, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի մեր աշխարհագրական հարևանների «խաղաղության օրակարգի» պայմանները կյանքի կոչելը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված