ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ)

ՀՀ-ում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները. ցուցանիշներ

Քրեական

Ընթացիկ տարում բացահայտվել է խոշորամասշտաբ, ներդրումային խարդախություններով զբաղվող երեք խումբ:

 

Այս մասին 1 տարվա աշխատանքներն ամփոփելիս ասել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

 

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտումներին, նախարարը նշել է, որ միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ:

 

Նախորդ տարվա համեմատ, շուրջ 60 տոկոսով աճել է առգրավված, հայտնաբերված, բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը:

 

Ընթացիկ տարում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7 տոկոսով: Հանցավորության կառուցվածքը շարունակում է մնալ կայուն: 85,7 տոկոսը բաժին է ընկնում ոչ բարձր հանրային վտանգավորություն ունեցող, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին:

 

Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է: Հանցագործությունների թիվը, որոնցով կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, աճել է 3,5 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9, ծանրով՝ 5,8 տոկոսով:

 

ՀՀ-ում սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են 0,2 տոկոս, շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտվածքով կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային հրապարակումներով 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021-ին կազմել է 5,8 դեպք: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի համար հաշվարկված տվյալները եղել են ավելի ցածր՝ 2021-ին՝ 2, 2022 թվականին՝ 1,9, 2023-ին՝ 1,8, 2024 թվականին՝ 2:

 

«Այս տվյալները փաստում են, որ Հայաստանը գտնվում է համաշխարհային միջինից էականորեն ավելի լավ մակարդակում: Ավելին, միջազգային տարբեր կազմակերպությունների, հարթակների կողմից հրապարակվող վարկանիշային գնահատումներով մեր երկիրը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը»,- ասել է նախարարը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ