Մարիամ Սմբատյանի մենահամերգը՝ նվիրված Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին
Մշակութային2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտուհու՝ միջազգային մրցույթների դափնեկիր, միջազգային փառատոնների մասնակից, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ջութակահարուհի Մարիամ Սմբատյանի մենահամերգը։
Համերգը նվիրված է նրա պապիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին և նրա պայծառ հիշատակին։
Մենահամերգի ծրագրում ընդգրկված են ջութակի երկացանկի ամենագեղեցիկ, հետաքրքիր և բարդ ստեղծագործությունները՝ ներկայացված տարբեր դարաշրջանների հեղինակների կողմից։
Տոմսեր կարող եք ձեռք բերել համերգասրահի տոմսարկղից կամ tomsarkgh.am-ից:

