Ուկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով.Պուտին
ՄիջազգայինՈւկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով։ Ըստ «Комсомольская правда»-ի՝ «Запад» զորքերի խմբավորման հրամանատարական կետում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ այդ մարդիկ (ուկրաինական իշխանությունները –խմբ.), որոնք նստած են ոսկե գիշերանոթների վրա, հազիվ թե մտածում են սեփական երկրի, Ուկրաինայի սովորական մարդկանց ճակատագրի մասին»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Ռուսաստանի առաջնորդը միաժամանակ նշել է, որ անցյալ տարվա մարտից ի վեր Ուկրաինայի ղեկավարությունը «սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է»։ Ըստ պետության ղեկավարի՝ Կիևի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս չեն կարող կոչվել «քաղաքական ղեկավարություն»։ Պուտինը նշել է, որ «Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

