⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Իշխանության ձեռքը բռնել է պետք. Մամիկոն Ասլանյան

Ներքաղաքական

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դիտարկմամբ՝ քաղաքական մոտիվներով հետապնդումները դադարեցնելու համար պետք է  իշխանությունների ձեռքը բռնել:

«Վերջին 5-6 տարիներին ընթացում ամենաշատը հետապնդման են ենթարկվել համայնքների ընդդիմադիր ղեկավարները: Այս պահին Հայաստանի բանտերում են համայնքների նախկին և ներկա ղեկավարներ՝Վարդան Ղուկասյանը, Դավիթ Համբարձումյանը և պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը, երբ առաջին անգամ քրեական հետապնդման ենթարկվեց, Սիսիան համայնքի ղեկավարն էր… նրանց հեղինակությունը նման էժան  քայլերով չի կարելի սասանել »,- լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին էլ պետք է հիշեցնել իրենց պարտավորություններն ու տեղը տեղին ճնշել,  որ հասկանան՝ Հայաստանը 3-րդ կարգի երկիր չէ,  այստեղ չի կարելի հեղինակություն ունեցող մարդկանց մտցնել բանտեր ու ասել՝ «մեր իշխանությունն ենք իրացնում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ