Զախարովա.Եռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը
ՄիջազգայինՑանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և՛ 2020-ին, և՛ 2023-ին։ Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնագրերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են կազմել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի «ճանապարհային քարտեզը»։ Եվ մենք պատրաստ ենք շարունակելու մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար»,- հայտարարել է Զախարովան։
