«Նա իր հետույքը սրբում է 100 դոլարանոցներով», «Ես ունեմ ամեն ինչ, նա` ոչինչ». Ծառուկյան-Հուկեր բանավոր մենամարտը
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի վեցերորդ համարը, նորզելանդացի Դեն Հուկերը, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարից առաջ ծաղրել է նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանին՝ թիրախավորելով հայ մարտիկի ընտանեկան կարողությունները։
«Ակնհայտ է, որ Արման Ծառուկյանը և ես տարբեր աշխարհներից ենք։ Նա, հավանաբար, իր հետույքը սրբում է 100 դոլարանոց թղթադրամներով», – ESPN MMA-ին ասել է Հուկերը։
«Երբ Հուկերը շահարկում է իմ ընտանիքի հաջողությունը, դա ինձ չի անհանգստացնում։ Նա նախանձում է, որովհետև ես ամեն ինչ ունեմ, իսկ նա՝ ոչինչ», – պատասխանել է Ծառուկյանը։
Ծառուկյանի և Հուկերի միջև մենամարտը կլինի UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։
