Ամեն ինչ լավ է․Ես անցել եմ իմ ամենամյա բժշկական զննումը. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անցել է իր հերթական բժշկական զննումը և լիովին առողջ է։
«Ես անցել եմ իմ ամենամյա զննումը, դա տևել է գրեթե երկու օր։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ է», - ասել է Պուտինը արհեստական բանականությանը նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ, երբ նրան ներկայացրել են մի սարք, որն ընդամենը 1 րոպեում զննում է մարդուն և ընդհանուր պատկեր է տալիս նրա առողջական վիճակի մասին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝