Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՎԵԼԻ Է ԽՐՎՈՒՄ ԿՌՎԱԽՆՁՈՐԱՅԻՆ ԴԵՐԻ ՄԵՋ

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նից ե­կող հեր­թա­կան ազ­դակ­նե­րը եւս մեկ ան­գամ հու­շե­ցին, թե ինչ է ի­րա­կա­նում ի­րե­նից ներ­կա­յաց­նում նի­կո­լա­կան «խա­ղա­ղութ­յու­նը»: Այ­սինքն, որ­քան էլ փոր­ձում են այդ «խա­ղա­ղութ­յան» գա­ղա­փա­րը քո­ղար­կել «խաչ­մե­րուկ ենք սար­քում» սցե­նա­րի տակ, բայց մեկ է, Բաք­վում հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն միան­գա­մայն այլ գա­ղա­փար են ա­ռաջ տա­նում:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ԱԼԻԵՎԸ

­Նախ` Ա­լիե­ւը, մաս­նակ­ցե­լով Տաշ­քեն­դում Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի 7-րդ խորհր­դատ­վա­կան հան­դիպ­մանը, հայ­տա­րա­րեց, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» կա­ռու­ցումն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում մո­տե­նում է ա­վար­տին, այն է՝ հա­սել է Ս­յու­նի­քի սահ­ման­նե­րին: Իսկ Հա­յաս­տա­նում, ըստ Հեյ­դա­րո­վի­չի, պետք է ա­ռաջ գնա «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վող մե­խա­նիզ­մը. «Վս­տահ եմ, որ այս տար­վա օ­գոս­տո­սին Վա­շինգ­տո­նում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը՝ Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան հատ­վա­ծը Նա­խիջ­եւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան հետ կա­պե­լու վե­րա­բեր­յալ, կնպաս­տեն մի­ջազ­գա­յին փո­խադ­րում­նե­րի տա­րան­ցիկ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ընդ­լայն­մա­նը»:

Այս մա­սով դեռ մտա­հո­գութ­յուն չկա. ի՞նչ վատ բան է, ե­թե ճա­նա­պարհ է բաց­վում, ո­րով տա­րե­կան, ըստ Ա­լիե­ւի, 15 մի­լիոն տոն­նա բեռ կա­րող է գնալ-գալ: Բայց նրա հենց հա­ջորդ միտ­քը գա­լիս է հու­շե­լու, որ ի­րա­կա­նում խոս­քը թուրք-ա­զե­րիա­կան պատ­կե­րաց­րած «Զան­գեզու­րի մի­ջանց­քի» մա­սին է, որ­քան էլ որ այն քո­ղարկ­վի «Թ­րամ­փի ու­ղի» ան­վան տակ: Այ­սինքն, ըստ Ա­լիե­ւի, այդ տա­րան­ցիկ կա­րո­ղութ­յամբ եր­կա­թու­ղին ու­նի մեկ հիմ­նա­կան նպա­տակ՝ այն «կդառ­նա «Մի­ջին մի­ջանց­քի» կար­եւոր զար­կե­րա­կը»: «Ու հաշ­վի առ­նենք, որ «Մի­ջին մի­ջանցք» աս­վածն իր հեր­թին է գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րում, ո­րի տակ կա «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» հիմ­նա­կան հաս­կա­ցութ­յու­նը:

Այն, որ Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նում հենց «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» է կա­ռուց­վում, ո­րի գա­ղա­փա­րա­խոս­նե­րին ի­րա­կա­նում պետք է փնտրել լոն­դոն­նե­րում, ի­հար­կե, հայտ­նի պատ­մութ­յուն է. Ա­լիեւն ըն­դա­մե­նը ավ­ե­լորդ ան­գամ եւ միան­գա­մայն բա­ցա­հայտ այդ փաս­տը ներ­կա­յաց­նում է: Ու այն մի­ջա­վայ­րում՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­մա­նը, ո­րի մյուս մաս­նա­կից­նե­րը եւս «Թ­յուր­քա­կան մի­ջան­ցքի» շա­հա­ռու­ներն են: Ա­մեն դեպ­քում, կա­րե­լի է հի­շեց­նել, որ այդ երկր­նե­րի լի­դե­րը՝ Ղա­զախս­տա­նը, նաեւ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով է «Մի­ջին մի­ջանց­քի» սխե­ման քննար­կել նի­կոլ­յան արտ­գործ­նա­խա­րա­րի՝ Միր­զո­յան Ա­րո­յի հետ եւ ոչ միայն: Ա­սել է, թե խոս­քը պլա­նա­վոր­ված գոր­ծըն­թա­ցի մա­սին է, որն ի­րա­կա­նաց­վում է հա­յութ­յան գլխի տակ «խա­ղա­ղութ­յուն» եւ «խաչ­մե­րուկ» կոչ­ված փա­փուկ բար­ձ դնե­լով: Վեր­ջա­պես, որ նույն նիս­տում Ադր­բե­ջա­նին շնորհ­վել է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի խորհր­դատ­վա­կան հան­դի­պում­նե­րի լիի­րավ ան­դա­մի կար­գա­վի­ճակ, իր հեր­թին է գա­լիս ակ­նար­կե­լու, որ գոր­ծըն­թա­ցը միայն ակ­տի­վաց­ման մեջ է:

Մ­յուս կող­մից, ինչ­պես վեր­ջերս ակն­հայտ դար­ձավ, ԱՄՆ-ն­ եւս փոր­ձում է զարգաց­նել այդ ուղ­ղութ­յու­նը, ու նաեւ, թե ինչ նպա­տակ­նե­րով: Այս­պես, բա­ռա­ցիո­րեն վեր­ջերս՝ նո­յեմ­բե­րի 7-ին, Թ­րամ­փը Ս­պի­տակ տանն ըն­դու­նեց Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի 5 երկր­նե­րի՝ Ղա­զախս­տա­նի, Ղրղզս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի, Թուրք­մենս­տա­նի եւ Ուզ­բեկս­տա­նի ղե­կա­վար­նե­րին: ԱՄՆ նա­խա­գա­հը հեր­թա­կան ան­գամ ֆիք­սեց, որ այդ գոր­ծակ­ցութ­յան նպա­տակն այդ «չա­փա­զանց հա­րուստ տա­րա­ծաշր­ջա­նի» օգ­տա­կար հա­նա­ծո­ներն են, եւ որ իր վար­չա­կազ­մը ջան­քեր է գոր­ծադ­րում ընդ­լայ­նե­լու եւ­ ա­պա­հո­վե­լու ԱՄՆ դրանց մա­տա­կա­րար­ման շղթա­նե­րը: Իսկ նման մա­տա­կա­րա­րում­նե­րի հա­մար, հաս­կա­նա­լի է, ա­մե­նա­հար­մա­րը մնում է Ս­յու­նի­քով անց­նող «Մի­ջին մի­ջանց­քը»:

Եվ այն, որ Վա­շինգ­տո­նը սկսել է ի­րոք շա­հագրգռ­վա­ծութ­յուն ի ցույց դնել այս հար­ցում, հու­շեց նաեւ, որ գրե­թե ան­մի­ջա­պես հայ­տա­րար­վեց, թե Հա­յաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին խումբ են ստեղ­ծել Ս­յու­նի­քով անց­նող «Թ­րամ­փի եր­թու­ղին» ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ո­րը գլխա­վո­րում է պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կա­լի օգ­նա­կան Սո­նա­տա Քալ­թե­րը: Ընդ ո­րում, պետ­քար­տու­ղա­րի տվյալ տե­ղա­կա­լը՝ Է­լի­սոն Հու­քերն ան­մի­ջա­պես էլ ժա­մա­նեց Եր­եւան, ո­րի ըն­թաց­քում իր հեր­թին վստա­հութ­յուն հայտ­նե­լով, որ պետք է նախ ակ­տի­վաց­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի «կար­գա­վոր­ման» գոր­ծըն­թա­ցը, ո­րը «հե­ռան­կար­ներ է ստեղ­ծում Հա­րա­վա­յին Կով­կա­սը որ­պես կեն­սա­կա­նո­րեն կար­եւոր առեւտ­րա­յին ու­ղի բա­ցե­լու հա­մար»:

 «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՉԿԱ

Ի­հար­կե, այս ֆո­նին կա նաեւ նման տրա­մա­բա­նութ­յուն. իսկ Հա­յաս­տա­նի հա­մար ին­չո՞վ է վատ, ե­թե Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րը ցան­կա­նում են ի­րենց ապ­րան­քը մեր տա­րած­քով վա­ճա­ռել ԱՄՆ-ին. դրա­նից Հա­յաս­տա­նը կա­րող է միայն լուրջ գու­մար­ներ վաս­տա­կել: Բայց մինչ նման սպա­սե­լիք­նե­րից բխող վա­տին եւ լա­վին նա­յե­լը` գանք հար­ցի մյուս կող­մից. իսկ ի՞նչ է լի­նե­լու Նի­կո­լի խոստացած «խաչ­մե­րու­կի» հետ: Հի­շեց­նենք. վա­շինգ­տոն­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը եւ «Թ­րամ­փի ու­ղին» վե­րա­բե­րում են բա­ցա­ռա­պես Մեղ­րիի հատ­վա­ծին, թեեւ հի­մա էլ քննար­կում են այդ շրջա­նակ­նե­րում Ս­յու­նի­քով ա­րե­ւել­քից ա­րեւ­մուտք տա­նող խո­ղո­վա­կա­շա­րե­րի, հո­սան­քագ­ծե­րի թե­մա­ներ: Այ­սինքն, չկա ո­րե­ւէ հաս­տա­տում, փաստաթուղթ, որ դրա­նով հան­դերձ, պետք է գոր­ծի նաեւ, ա­սենք, Հա­յաս­տա­նից Նա­խի­ջե­ւա­նով դե­պի Ի­րան տա­նող եր­կա­թու­ղին, ո­րը նաեւ կա­րող է միա­նալ այդ են­թադր­վող «Թ­րամ­փի ու­ղու» հետ՝ հայ­կա­կան ապ­րանք­նե­րը հասց­նե­լով Ռու­սաս­տան: Ա­վե­լին, ինչ­պես քա­նիցս Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րել է, այն կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ո­րը կգոր­ծի «Թ­րամ­փի ու­ղու» մա­սով, Ադր­բե­ջա­նի հետ ո­րե­ւէ առն­չութ­յուն եւ ճանապարհ բացելու պարտավորություն չու­նի: Ո­րե­ւէ փաս­տաթղ­թա­յին պար­տա­վո­րութ­յուն չկա նաեւ Ի­ջե­ւա­նից Ղա­զախ՝ Ադր­բե­ջան տա­նող եր­կա­թու­ղու հետ կապ­ված: Այն է՝ այս պա­հին փաս­տաթղ­թա­յին տեսք ու­նի բա­ցա­ռա­պես Մեղ­րիով ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք լո­գիս­տի­կա­յի սխե­ման, ու թե եր­բե­ւէ նույն փաս­տաթղ­թա­յին տես­քը կստա­նա՞ նաեւ Հա­յաս­տա­նով անց­նող Հ­յու­սիս-­Հա­րավ սխե­ման՝ ի դեմս նա­խի­ջե­ւան­յան եր­կա­թու­ղու, մեծ հար­ցա­կան կա: Հա­մե­նայն­դեպս, հի­շա­տակ­ված գոր­ծըն­թաց­նե­րի շրջա­նակ­նե­րում: Ի տար­բե­րութ­յուն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի, ո­րը փաս­տաթղ­թա­վոր­ված տես­քով նա­խա­տե­սում էր տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծար­կում:

ԲԺԵԺԻՆՍԿՈՒ ՍՑԵՆԱՐՈՎ

Այս­պի­սով, կրկնենք, այս պա­հին գործ ու­նենք բա­ցա­ռա­պես Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք մե­խա­նիզ­մի հետ, ո­րը, ի դեպ, տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կու «շախ­մա­տի տախ­տա­կի» հիմ­նաս­յու­նե­րից մեկն էր՝ գնա­հատ­վե­լով, որ­պես նախ լո­գիս­տի­կա­յով, ա­պա նաեւ ու­ժա­յին բա­ղադ­րի­չով Ռու­սաս­տա­նին ոչ միայն Ի­րա­նից, այլ նաեւ ողջ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նից կտրե­լու բա­ժա­նա­րար գիծ: Դա միա­ժա­մա­նակ պետք է Կենտ­րո­նա­կան Ա­սիան վերջ­նա­կա­նա­պես դուրս բե­րեր ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յու­նից: Հենց Ս­յու­նի­քը՝ Հա­յաս­տանն է, որ մշտա­պես հա­մար­վում էր այդ գոր­ծըն­թա­ցը կանգ­նեց­նող հիմ­նա­կան գոր­ծո­նը, եւ հի­մա դա փաս­տա­ցի չկա:

­Հա­յաս­տանն այս մե­խա­նիզ­մից մեծ փո­ղեր կաշ­խա­տի, թե՝ ոչ, վերջ­նարդ­յունքից է կանխած: Կ­հաս­նե՞նք այդ վերջ­նարդ­յուն­քին, թե՝ ոչ, սա է այս պա­հին ա­ռանց­քա­յին հար­ցը: Այն, որ մտնե­լով այս մեծ խա­ղի մեջ, Հա­յաս­տա­նը պա­հում է իր կռվախն­ձո­րա­յին դե­րը, դա է այս պա­հին տե­սա­նե­լի հե­ռան­կա­րը: Նի­կո­լը, ի­հար­կե, փոր­ձում է իր «խաչ­մե­րու­կով» կե­րակ­րել ոչ միայն հա­յութ­յա­նը, այլ նաեւ Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին: Սա­կայն եր­կա՞ր դա կաշ­խա­տի, երբ Մոսկ­վա­յից վեր­ջին ժա­մա­նակ­ներս ան­գամ սպառ­նա­լիք­ներ չեն լսվում. հենց սա է ա­մե­նավ­տան­գա­վո­րը: Այ­սինքն, սկսել են հաս­կա­նալ, որ սպառ­նա­լիք­ներն ար­դեն չեն աշ­խա­տում. Նի­կոլն իր ա­մեն մի հեր­թա­կան քայ­լով հաս­տա­տում է, որ վերջ­նա­կան ո­րո­շում ու­նի: Ըստ այդմ՝ ռուս-ի­րա­նա­կան ռեակ­ցիան ար­դեն մտնում է կամ ար­դեն մտել է գործ­նա­կան հար­թու­թուն:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին դեռ ազ­դե­ցութ­յան փոր­ձեր են ի­րա­կա­նաց­վում Ղա­զախս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հի­շա­տակ­ված վա­շինգ­տոն­յան այ­ցից հե­տո Տո­կաեւն ան­ցած շա­բաթ մեկ­նեց Մոսկ­վա եւ դեմ առ դեմ ձե­ւա­չա­փով բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո Պու­տի­նի հետ ստո­րագ­րեց հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան եւ դաշ­նակ­ցա­յին մա­կար­դա­կի տե­ղա­փոխ­վե­լու մա­սին պայ­մա­նա­գիր: Դա ե­կավ հու­շե­լու, որ Ղա­զախս­տա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չնա­յած ա­մե­րիկ­յան փոր­ձե­րին, դեռ առն­վազն զգու­շա­նում է Մոսկ­վա­յի հետ կտրուկ հա­կա­մար­տութ­յան գնա­լուց: Թե­րեւս, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նաեւ Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը: Մ­յուս կող­մից, ի­հար­կե, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րը հաս­կա­նում են, որ դե­պի Ա­րեւ­մուտք տե­ղա­շար­ժը, ինչ­քան էլ որ ո­րո­շում­ներ կա­յաց­վեն, ան­գամ դրա­նում Հա­յաս­տա­նին ներգ­րա­վե­լու դեպ­քում ա­մե­նե­ւին էլ ե­րաշ­խա­վոր­ված չէ, քա­նի որ կա շատ ա­վե­լի լուրջ ար­գե­լա­պատ­նեշ՝ գործ­նա­կա­նում ռուս-ի­րա­նա­կան ռազմական վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող Կաս­պից ծո­վի խնդի­րը:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա մեծ հարց է, թե այս ա­մե­նի հետ կապ­ված ո՞րն է Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մը: «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» աս­վածն Ան­կա­րա­յի հա­մար գե­ղե­ցիկ է հնչում: Բայց ոչ ԱՄՆ-ի կող­մից վե­րահսկ­վող «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը», ո­րի հա­մար հարկ է սուր հա­կա­մար­տութ­յան մեջ մտնել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ, ին­չից կօգտ­վի միայն Իս­րա­յե­լը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված