⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԵՄ անդամ լինել ու ԵԱՏՄ-ի հետ առեւտուր անել ոչ ոք Հայաստանին թույլ չի. Բալասանյան

Ներքաղաքական

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ կարծիքով՝ Եվրոպական ապագա Հայաստանը չունի: Եվրասիական վեկտորը՝ մասնակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, երկրի կայունությունն ու պաշտպանությունն ապահովող միակ ուղղությունն է: Այս մասին նա ընդգծեց Երեւանում կայացած «Եվրասիական ինտեգրացիան եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ: Ըստ նրա` Եվրամիությանը Հայաստանի անդամակցության համար իրական պայմաններ այսօր չկան:

— Անդամակցության ընթացակարգը ենթադրում է, առաջին հերթին, պաշտոնական հրավերի առկայություն, իսկ Հայաստանը հրավեր չի ստացել: Բացի այդ, առկա է ԵՄ եւ ԵԱՏՄ իրավական սկզբունքների հիմնարար անհամատեղելիություն: Եվրոպական դաշինքին անդամակցելը կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ դա լուրջ տնտեսական ռիսկերի հետ կապված քայլ է: Հայաստանի արտահանման ներուժն առաջին հերթին ուղղված է ԵԱՏՄ շուկային, մինչդեռ ԵՄ մատակարարումները նվազագույն մակարդակի են: Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող միանգամից երկու աթոռի վրա նստել: ԵՄ անդամ լինելն ու ԵԱՏՄ-ի հետ առեւտուր անելն անթույլատրելի է, եւ ոչ ոք Հայաստանին թույլ չի տա դա անել: Բացի այդ, Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել:

Ինչ վերաբերում է Եվրամիության ընդլայնման հեռանկարներին, ԵՄ պաշտոնական փաստաթղթերում հստակ նշված է՝ միակ երկիրը, որն իրապես հավակնում է մոտակա ժամանակներում անդամակցության, Մոնտենեգրոն է: Այս պայմաններում Հայաստանի եվրոպական հեռանկարի քննարկումը զուրկ է գործնական իմաստից: Չմոռանանք նաեւ Ուկրաինայի դառը փորձը. այդ երկիրը դարձել է զինափորձարան, որտեղ բախվում են տարբեր կենտրոնների եւ ուժերի աշխարհաքաղաքական շահերը: Հայաստանում նման բան թույլ տալ չի կարելի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ