Իշխանություն-ընդդիմություն քավորսանիկական հարաբերությունները
ՆերքաղաքականՎաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած ՍԵՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անդրադարձել է, թե ինչպիսի հարաբերություններ ունի իր սանիկ էկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հետ, որը ընտրություններից հետո հայտարարում էր, թե ջախջախել են նախկիններին:
«Ես Գեւորգ Պապոյանի ե՛ւ կնունքի քավորն եմ, ե՛ւ հարսանիքի: Սա քաղաքական կատեգորիա չէ, թույլ տվեք՝ չմտնեմ այդ դաշտ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Պապոյանն արդեն մտել է այդ դաշտ, Խարատրյանը շեշտեց. «Ով մտել է, հարցրեք իրեն։ Խնդրում եմ այդ հարցը տվեք իրեն։ Մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, հարաբերություններ ընդհանրապես չունենք։ Բարոյական կողմի եւ մնացած հարցերը տվեք իրեն»:
