Ռուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ)
ՄիջազգայինՕրվա առաջին կեսին մի շարք փորձագետներ տեղեկացրեցին, որ ռուսական ուժերը գրավել են Նովոպավլովկայի (Դնեպրոպետրովսկի մարզ) արեւմտյան թեւը` անցնելով Սոլյոնոե գետը եւ դուրս գալով բնակավայրի արեւմտյան սահմանագիը: Հաջորդեց նաեւ հաղորդագրություն, որ ռուսները վերահսկողության տակ են վերցրել նաեւ Նովոպավլովկայի հյուսիսային ողջ հատվածը:
Քաղաքի ամբողջական գրավման մասին դեռ չի խոսվում. փոքր հատվածներ եւ մեկ-երկու ամուր հենակետեր ուկրաինական ուժերը դեռ ունեն: Սակայն ռազմական փորձագետները վստահ են, որ դա մեկ-երկու օրվա, եթե ոչ այսօրվա խնդիր է: Այս պահին ռուսները դեռ մաքրում են գրավված հատվածը, ինչպես նաեւ Նովոպավլովկայից արեւելք ընկած տիրույթը (Քարտեզ 2)
Նովոպավլովկայի ամբողջական գրավումը ուկրաինական կողմի համար հերթական խոշոր խնդիրն է: Այս առանցքային բնակավայրը տվյալ հատվածում ուկրաինական պաշտպանության վերջին գոտու հանգուցակետն է: Այստեղից ռուսական ուժերի համար բացվում է օպերատիվ տիրույթ, եւ, ըստ ենթադրությունների, անմիջապես էլ կհարվածեն նախ` Մեժեեւկա-Սլավյանկա ուղղությամբ (Քարտեզ 3)` աստիճանաբար դուրս գալով Պոկրովսկ-Դոբրոպոլե ուղղության խորը թիկունք: Ապա կհարվածեն նաեւ դեպի արեւմուտք` առաջանալով դեպի Պոկրովսկոեի հյուսիսային թեւ:
Նշված հարտավներում կան միայն ուկրաինական հաճեպ կառուցված ոչ թե նույնիսկ պաշտպանական, այլ` խրամատային գոտիներ, որոնք առանձնապես լուրջ դիմադրություն հազիվ թե կարողանան ցույց տալ: Հաշվի առնելով, որ այս բոլոր ուղղություններում ուկրաինական կողմն ունի նաեւ ուժերի, մեղմ ասած, սահմանափակություն:
Տես նաեւ https://t.me/iravunk/60980
