Տեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ) Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Անպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետ Մխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ Եսայան

Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն

Ներքաղաքական

45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, վերջապես, զանգահարել է կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը վատացել է, քայլել չի կարողանում:

«Ես սպասում էի այս զանգին 45 օր, երեկ, վերջապես, նա զանգահարեց ինձ, ասաց՝ «բարև Լինդա, ինչպե՞ս ես»: Նրա ձայնը փոխված էր, թույլ: Հարցրեցի՝ ի՞նչ է քեզ պատահել, Վիգեն: Ասաց՝ «Լինդա, ես այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերս շատ են ցավում», - պատմեց կինը:

Լինդա Էուլջեքյանի փոխանցմամբ՝ չնայած ոտքերի ցավին ու սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են բժշկի նշանակած դեղերը տրամադրել:

Որևէ մեկի հետ խոսելու, օգնություն խնդրելու հնարավորություն Վիգենը չունի: Շուրջ 5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է:

«Վիգենն ասում է, որ ուզում է խոսել որևէ մեկի հետ, բայց ոչ ոք բանտում իր հետ չի խոսում՝ ո՛չ ղեկավարներից, ո՛չ պահակներից: Նա ինձ ասաց՝ «գիտե՞ս, մենք միայն հաց ու թեյ ենք ուտում»: Հարցրեցի, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք ձեզ սնունդ չեն տալիս: Նա ասաց՝ «չգիտեմ»: Ամուսնուս վիճակը շատ-շատ վատ է, երբ պատկերացնում եմ, որ նա արդեն անվասայլակի կարիք ունի, սիրտս տակնուվրա է լինում, մինչդեռ Վիգենը շատ ուժեղ երիտասարդ է, գեղեցիկ տղամարդ է, ընդամենը 46 տարեկան», - ասաց Լինդա Էուլջեքյանը:

Թե ո՞րն է պատճառը, որ Վիգեն Էուլջեքյանը այլևս չի կարողանում քայլել, կինը հստակ տեղեկություն չունի: Կարծում է, որ դա դաժան ծեծի հետևանքն է: Լինդան պատմում է, որ երբ ադրբեջանցիները նրան բռնել են, ուժեղ ծեծի են ենթարկել, ինչից էլ ոտքերը վնասվել են:

Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ)Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ․ ՀետքՎեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունըԹբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն Հերյուրանք ու սին մեղադրանքներ են, թե Վեհափառը միջամտել է ընտրական գործընթացին. Տեր ԵսայիԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարԱնպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետՄխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ ԵսայանԹբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումըԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարՀաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչներըՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Էլ նյարդերս չի հերիքում, ազգին ազգի դեմ թշնամի են սարքում, չեն թողնում` մեր վերքերը լավանանՀոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմիններըՄեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված