Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ Եսայան
Հասարակություն«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը դադարեցնում է աշխատանքը հեռուստաընկերությունում։
«Սիրելի՛ գործընկերներ, ընկերներ և հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը Երկիր Մեդիա հ/ը-ում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին, ում հետ աշխատել եմ վերջին մոտ 4 տարիների ընթացքում, ինչպես նաև հեռուստաընկերության սեփականատերերին՝ վստահության և աջակցության համար։
Հաջողություն եմ մաղթում «Երկիր Մեդիա»-ի նոր ղեկավարությանը, տնօրեն Արտակ Սարգսյանին՝ նոր բովանդակությամբ հեռուստաընկերության վերագործարկման բարդ աշխատանքներում։ Վստահ եմ, որ «Երկիր Մեդիա»-ի լավագույն ավանդույթները պահպանվելու են և շարունակվեն։
Ես շարունակելու եմ աշխատել ոլորտում, համակարգելու եմ ԱՄՆ-ում գործող «Հայրենիք Մեդիայի» գործունեությունը Հայաստանում»,-գրել է Եսայանը։
