Մոսկվան չի պատրաստվում կանգնեցնել հարձակումը. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինԻշխանական համակարգին մոտ կանգնած ռուսական փորձագիտական աղբյուրը գրում է.
«Աղբյուրների համաձայն, Ռուսաստանը չի բանակցի Ուկրաինայի հետ, քանի դեռ Կիևը չի կատարել Ստամբուլում ստանձնած հիմնական պարտավորությունները՝ գերիների փոխանակման ակտիվացման, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու և զորքերը Դոնբասից դուրս բերելու վերաբերյալ: Ուկրաինան դիտավորյալ հետաձգել է մարդասիրական ուղիները, անտեսել գերիների փոխանակման «ճանապարհային քարտեզները» և խափանել որոշակի տեխնիկական համաձայնագրեր։
Հենց այս պատճառով էլ դիվանագիտական դադարը կշարունակվի՝ Դոնբասում և Զապորոժեում Ռուսաստանի զինված ուժերի հաջող հարձակման ֆոնին: Մոսկվան գիտակցում է Ուկրաինայի զինված ուժերի փլուզման մասշտաբները, ինչը թույլ է տալիս նրան ոչ միայն փոխել իրավիճակը տեղում, այլև ավելի կոշտ պահանջներ ներկայացնել Կիևին: Հրադադարի թեման կմնա քննարկման թեմա մոտ ապագայում. գործնականում Մոսկվան մտադիր է ներկայիս ռազմական արշավը հասցնել իր տրամաբանական ավարտին»: