Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Հրապարակ». Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:

Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ:
Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա: Այս «վարդապետը» նաեւ լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում:

Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տեւական ժամանակ հիվանդ էր եւ մահացել է 1999 թ․ հունիսին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ