«Ժողովուրդ». Իշխանավորների թանկարժեք ժամացույցները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։
Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին եւ արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։
Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։
Թանկարժեք ժամացույց է կրում նաեւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ։
Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաեւ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում