Ուիտկոֆը հրաժարվել է հանդիպել Զելենսկու «գորշ կարդինալ» Երմակի հետ. Զելենսկուն զրկում են բոլոր քայլերից
ՄիջազգայինԹրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը հրաժարվել է հանդիպել Զելենսկու «գորշ կարդինալ» Երմակի հետ՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հայտնել է The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը։
«Ուիտկոֆը, հնարավոր է, չի իմացել այն սկանդալի մասին, որի մեջ ներգրավված է եղել, երբ կազմակերպել է հանդիպումը», - գրում է լրագրողը։
Հանդիպումը նախատեսված էր այսօր` Թուրքիայում։
Իրականում, իրավիճակը շատ ավելի պարզ է: Այս փուլում ամերիկացիների հիմնական պահանջը մեկն է` Զելենսկին պետք է շատ արագ հեռացնի բրիտանական հիմնական գործակալի համարում ունեցող Երմակին, նրա փոխարեն նշանակի ամերիկյան ուղղվածության ներկայացուցչի եւ ստորագրի խաղաղության այն պայմանագրային փաթեթը, որը կդրվի նրա առաջ: ԶեԵրմակ զույգը փորձեց ինչ-ինչ սխեմաներ մտածել, որ ամիերիկացիներին համոզի` փոխել այդ պահանջը: Բայց Ուիտկոֆի հրաժարվելը Երմակի հետ հանդիպելուց ակնարկ է, որ վաշինգտոնյան որոշումը վերջնական է: Առավել եւս, որ ձերբակալվեց նաեւ Զելենսկու քավորը, որը հերթական ակնարկն է, որ կոռուպցիոն սկանդալը հասել է անմիջականորեն ԶեԵրմակին, եւ ամեն մի հապաղման դեպքում օրակարգում հենց նրանց անուններն են հայտնվելու:
