Կաշառակերության գործով ձերբակալվել է «Սկոլկովո» տեխնոպարկի նախկին ղեկավար Ռենատ Բատիրովը
ՄիջազգայինՄոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը «Սկոլկովո» տեխնոպարկի նախկին ղեկավար Ռենատ Բատիրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ըստ ատյանի արձանագրությունների՝ նա ձերբակալվել է նոյեմբերի 15-ին՝ կաշառակերության միջնորդ լինելու մեղադրանքով։ Գործի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Ռենատ Բատիրովը «Սկոլկովո» տեխնոպարկի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականից։ Նա հրաժարական է տվել 2023 թվականին։ Բատիրովին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում (Քրեական օրենսգրքի 291.1 հոդվածի 4-րդ մաս)։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝