«Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները
Ներքաղաքական«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է թիվ 14 ԸԸՀ՝ պահանջելով Վաղարշապատ համայնքի ընտրություններում վերահաշվարկ իրականացնել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ այսօր՝ ժամը 14:00-ին, վերահաշվարկվելու են թվով 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները:
««Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները»,-ասացին ԿԸՀ-ից։
Նշվեց, որ թիվ 14 ԸԸՀ-ից քվեարկությունը լինելու է ուղիղ հեռարձակմամբ։