«Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները Տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդները Լավագույն ըմպելիքներ, որոնք մաքրում են օրգանիզմը Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.Ֆիդան Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.Թրամփ

Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Տնտեսություն

Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի համագործակցության շրջանակները՝ ուղղված ArcaPay և Բենք օֆ Ջորջիա ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործունակության ապահովմանը։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա իրականացնել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ակնթարթային դրամական փոխանցումներ՝ բարձրացնելով վճարային ծառայությունների հասանելիությունն ու արագությունը։

Բացի այդ, նախատեսվում է հաստատել host-to-host կապ Arca պրոցեսինգային կենտրոնի և Ջորջիան Քարդի (Georgian Card) միջև՝ հնարավորություն ընձեռելով ապահովել Arca վճարային համակարգի քարտերի սպասարկումը Վրաստանում։ Այս համագործակցությունը հնարավոր դարձավ իրականացնել Ամերիաբանկի՝ փոխհաշվարկային բանկի ակտիվ դերակատարության շնորհիվ, որը կապահովի կողմերի փոխհաշվարկային հոսքերի արդյունավետ և անվտանգ սպասարկումը։

Նախաձեռնությունը միտված է ապահովել երկու երկրների միջև վճարային ենթակառուցվածքների փոխգործելիությունը և ձևավորելու որակապես նոր մակարդակի համագործակցություն՝ ինչպես քարտային, այնպես էլ ոչ քարտային գործարքների ոլորտներում։

Մանրամասները` տեսանյութում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Arca-ի մասին

Arca-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային վճարային համակարգ, որն արդեն ավելի քան 25 տարի ապահովում է տեխնոլոգիական աջակցություն բանկերին` քարտերի պրոցեսինգ, վճարային լուծումներ և միջբանկային ծառայություններ։

Arca-ն նաև հանդիսանում է ArcaPay՝ ակնթարթային փոխանցումների համակարգի, ինչպես նաև վերջերս ներկայացած միասնական ազգային QR լուծման՝ ArcaQR-ի օպերատորը։

Arca-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներըՏեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդներըԼավագույն ըմպելիքներ, որոնք մաքրում են օրգանիզմըՀայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.ՖիդանԼոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.ԹրամփՌոբերտ տիկնիկը շարունակում է ահաբեկել թանգարանի այցելուներին.չար ոգի խաղալիքի մեջՈ՞վ պետք է հատկապես զգույշ լինի 2026 թվականին, կա՞ք ցանկումՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանըՊառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող «ընդդիմությունը» եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են․ Հակոբ ԱսլանյանԻնչու են խափանվել հայկական կայքերը իրականումԴերասան Գնել Սարգսյանի կողմից Մարմաշեն վանքի տարածքում խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. փաստաբանԱնձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԱմփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըՅունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճարArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված