Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYT
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ենթադրաբար, անձամբ է հաստատել երկրի էներգետիկ ոլորտից 100 միլիոն դոլարի գողությունը, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ուկրաինացի նախկին պաշտոնյաներին։
Հոդվածում նշվում է, որ չնայած Զելենսկին ինքը չի մասնակցել գողությանը, նա սերտորեն կապված է հանցավոր սխեմայի կազմակերպիչների հետ, այդ թվում՝ գործարար Թիմուր Մինդիչի և նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի հետ։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին «շահույթ է ստացել» արտասահմանից դուրս հոսած միջոցներից։ Անանուն ուկրաինացի նախկին պաշտոնյաները հրատարակությանը հայտնել են, որ Ուկրաինայի նախագահը տեղյակ է եղել հանցավոր սխեմայի մասին և հաստատել է այն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
