Զելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինական Ռադայում պտտվող լուրերով. Զելենսկին վաղը չէ մյուս օրը, այն է` Թուրքիայում Թրամփի ներկայացուցիչ Ուիտկոֆին հանդիպելուց հետո կազատի «գորշ կարդինալ» Երմակին և նրա փոխարեն կնշանակի ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Մակարովային։
Այս մասին հայտնել է նաեւ ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոն։
Զելենսկին ինքը վերջերս հանդիպել է Մարկարովայի հետ Երմակի ներկայությամբ և գրել, որ նրանք «քննարկել են ապագա համագործակցության հնարավոր ոլորտները»։
Զելենսկին նաև հայտարարել է հինգշաբթի օրվա համար «անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների և պետության կողմից պահանջվող հիմնարար, արագ որոշումների» մասին։
Ի դեպ, Երմակը համարվում է ոչ միայն Զելենսկու մերձավորը, այլ նաեւ նրա կուրատորը` բրիտանական հետախուզության գծով: Եթե իրականում էլ Զելենսկին (նման է, որ պայմանավորվել են, այդ թվում` ամերիկացիների հետ) ազատի Երմակին, ապա կնշանակին, որ կոռուպցիոն սկանդալի միջոցով ԱՄՆ-ից եկող ճնշումների դեմ այս «սիամական երկորակները» պարզապես այլ ելք չեն տոսնում, քան ենթարկվելը: Դա հասկանալի կդառնա նաեւ վաղվա հանդիպումից, եթե հնչեն հայտարարություններ, որ Կիեւն ընդունում է հակամարտության կարգավորման Թրամփի սցենարը, որը, իհարկե, կարող է փոխվել ռուսական այս վերջին նվաճումների իրողությունները հաշվի առնելով:
