Մի խնդրանք բոլոր ԲԱՐԲԱՋՆԵՐԻ՛Ն
ՆերքաղաքականՌուզաննա Մալխասյանը գրում է
Նախ եթե այդքան խելացի եք և թարախային կուտակումներ չունեք ձեր մեջ, խոսեք երեք կարևորագույն տնտեսական համաձայնագրերից, որոնք Սերժ Սարգսյանը ստորագրել է իր նախագահության տարիներին, որոնք առ այսօր գործում են և ապահովվում երկրի տնտեսական ակտիվությունը։
Հետո խոսեք 2016թ. ձեզ նվիրած հաղթանակի մասին։
Հետո խոսեք 1993թ. Շուշին գրավելու մասին, որի հաստատումը տվել է Սերժ Սարգսյանը։
Նոր սկսեք բաց թողնել հասարակության մեջ ձեր անկարողունակության ճիչերը։
Սերժ Սարգսյանը նիկոլին ոչինչ չի ժառանգել ո՛չ երկիր, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ էլ առավել ևս ընտրության գնալու հնարավորություններ և ձեզ էլ չողովուրդ ջան չի՛ ասել գնացեք նիկոլ ընտրեք։
2018թ. դուք ուզեցիք իշխանություն փոխվի առանց արյունահեղության՝ այսինքն, դուք Սերժ Սարգսյանից ուզում էիք, որ ինքը կրակ չբացի ժողովրդի վրա։
Արե՞ց ձեր ուզածը, արեց։
Դուք ուզու՞մ էի՝ չէ՞, որ Սերժ սարգսյանը հրաժարական տա, տվե՞ց, տվեց։
Դուք հավաքվեցիք նորից մայսի 8-ին ասեցիք նիկոլին ենք ուզում, ասեցի՞ք, ասեցիք։
Հիմա կասե՞ք ի՞նչ եք ուզում։
Մարտի 1-ի համար Սերժ սարգսյանին 10 տարի անիծեցիք, կառավարումից դժգոհեցիք, 2018-ին փոխեցիք, 2016-ին հաղթած պատերազմը ուրացաք, հետո 2020-ի պարտության մեջ նորից Սերժ Սարգսյանին մեղադրեցիք, հետո ձեր կատարած ընտրության մեջ նորից Սերժ Սարգսյանին մեղադրեցիք, հիմա թե բա Սահմանադրություն և այլն և այսն։
Կլինի մի քիչ էլ ինքներդ ձեզ մեղադրեք, գուցե Սերժ Սարգսյանին չհասնեք...
