Եթե Զելենսկին փորձի հեռացնել Երմակին, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ գրասենյակի ղեկավարը ցուցմունք կտա Զելենսկու դեմ.Վլադիմիր Օլեյնիկ «Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները Տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդները Լավագույն ըմպելիքներ, որոնք մաքրում են օրգանիզմը Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.Ֆիդան Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա

«Փաստ». Կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը: Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին:

Այս մասին շատ է խոսվում: Իսկ իրականում վստահ ենք, որ այդ ամենը Փաշինյանին քիչ է հետաքրքրում: Նա հստակ իր առաջ դրված խնդիրն է լուծում կամ փորձում լուծել, այն է՝ ամեն գնով զավթել Մայր Աթոռը, գրավել Վեհարանը և բռնի ուժով գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Լավ, ինչո՞ւ է Փաշինյանը, չնայած մասնակիցների փոքր թվին, իր քաղաքական ակցիաները, «պատարագային» հանրահավաքները ոչ միայն շարունակում, այլև ամեն անգամ մի նոր վանք, եկեղեցի թիրախավորում այդ նպատակով: Հնարավոր նպատակներից մեկն այն է, որ նա այդպիսով նշված վանքերը որոշակիորեն «կտրում է» Մայր Աթոռից: Համենայն դեպս, այն վանքերը, որտեղ նա ոտք է դրել ու որտեղ նրա համար «պատարագ» անվանման ներքո հակականոնական բեմադրություն է արվել, հանրությունն ընկալում է որպես պղծված սրբավայր: Հակա-«պատարագով» այդ վանքերը հասարակության աչքում որոշակիորեն օտարվում են Հայ առաքելական եկեղեցուց: Դե, առնվազն այդպիսի հույս ունի Նկոլ Փաշինյանը ու դրան է ձգտում:

 

Այո, շատերը ծաղրում են, հակա-«պատարագների» մասնակիցների նվազ քանակն են նշում և այլն: Բայց Փաշինյանը թքած ունի նման «մանրուքների» վրա: Նրա պատերազմը Հայ առաքելական եկեղեցու դեմ է, և նա հետամուտ է իր առաջ դրված խնդրին. վանքերն է կտրում Եկեղեցուց, քրիստոնյաներին կտրում է պղծված վանքերից, միաբանության ներսում է պառակտում գցում, որպեսզի հաջորդող գործողություններով քայլ առ քայլ մոտենա Մայր Աթոռը զավթելուն:

Դատելով Վաղարշապատի ընտրության արդյունքների 48 տոկոսից նաև ցուցադրաբար ոգևորվելուց՝ Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Տաճարի, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եթե Զելենսկին փորձի հեռացնել Երմակին, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ գրասենյակի ղեկավարը ցուցմունք կտա Զելենսկու դեմ.Վլադիմիր Օլեյնիկ«Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներըՏեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդներըԼավագույն ըմպելիքներ, որոնք մաքրում են օրգանիզմըՀայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.ՖիդանԼոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.ԹրամփՌոբերտ տիկնիկը շարունակում է ահաբեկել թանգարանի այցելուներին.չար ոգի խաղալիքի մեջՈ՞վ պետք է հատկապես զգույշ լինի 2026 թվականին, կա՞ք ցանկումՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանըՊառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող «ընդդիմությունը» եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են․ Հակոբ ԱսլանյանԻնչու են խափանվել հայկական կայքերը իրականումԴերասան Գնել Սարգսյանի կողմից Մարմաշեն վանքի տարածքում խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. փաստաբանԱնձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԱմփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըՅունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված