Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ»․ «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն Էջմիածին քաղաքում հաղթել է ՔՊ-ի թեկնածուին՝ ստանալով ձայների 70 տոկոսը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին, իր գրառման մեջ նաեւ անդրադարձել է Մայր Աթոռի նկատմամբ իր ծրագրերին՝ ընդգծելով, որ այս ընտրությամբ քաղաքացիները «լիցք են տվել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Փաշինյանի այս հայտարարությունը, թերեւս, պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ այս ընտրությամբ իշխանությունը Վեհարանի վրա գրոհելու քարտ-բլանշ իրականում չի տվել։

Բանն այն է, որ Վաղարշապատ համայնքի սիրտը հանդիսացող Էջմիածին քաղաքում ՔՊ-ն ընդամենը բնակչության 30 տոկոսի քվեն է ստացել։ 18 հազար 882 էջմիածինցի է ընտրություններին մասնակցել, որից ընդամենը 6 հազար 812-ն է քվեարկել ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին:

Ընդ որում՝ հատուկ ընդգծենք, որ նախընտրական փուլում Մեխակյանը խուսափել է այս թեմայով խոսելուց եւ բավականին բալանսավորված քարոզարշավ է տարել` Եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունների մասով, անգամ տողատակերում հասկացրել է, որ ինքը Եկեղեցու դեմ արշավը չի ողջունում։ Ընտրություններին իր ստացած 15 հազար 296 ձայների մեծ մասն էլ Մեխակյանը ստացել է հայրենի Խոյ համայնքն ընդգրկող 16 գյուղերից:

Հիշեցնենք, որ Մեխակյանը նախկինում Խոյի ղեկավարն էր, որն ընտրություններից առաջ միացրին Էջմիածնին։ Փոխարենը «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սեւակ Խաչատրյանը Էջմիածին քաղաքում հաղթել է Արգիշտի Մեխակյանին՝ այստեղից ստանալով իր ձայների 70 տոկոսը՝ 7 հազար 64 ձայն։ Այս պարզ թվաբանությունը բավական է՝ հասկանալու համար, որ Էջմիածինը Եկեղեցու դեմ իրենց գործողություններին կողմնակից չէ, եւ դա նրանց գրպանը գցել չի հաջողվելու»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ