«Իրավունք». Նիկոլն այնքան էլ օգևորված չէ Վաղարաշպատի արդյունքներից
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած ընդհանուր ոգեւորությանը եւ Նիկոլի մեծ-մեծ գրառումներին, բայց նա, ինչպես վստահեցնում է ՔՊ-ից տեղյակ աղբյուրը, այնքան էլ ոգեւորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից:
Լավ, ասենք գրանցված ընտրողների թիվն ուռճացված է, ռեալ կա մի 50 հազար, էլի 15 հազարը որակ չէ: «Հաշվի առնելով նաեւ, որ ստիպված էին կիրառել եղած ողջ ռեսուրսը, անգամ այլ մարզերից էին ՔՊ-ականներին բերել օգնության: Բայց չէ՞ որ ԱԺ-ի ընտրություններում այդ ռեսուրսը պետք է ողջ երկրով մեկ բաժանել:
Նաեւ, ԱԺ-ի ժամանակ հաստատ հանրային ակտիվությունն ավելի մեծ է լինելու, ընդամենը 20 տոկոսով մեծամասնություն վերցնելու տրյուկն այստեղ շատ ավելի դժվար կաշխատի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
