Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Փաստ». Միայն ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարող էին դիրքերը հանձնելու հրաման տալ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, օրերս հայտնի դարձավ, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, որն ի պաշտոնե ոչ մի իրավասություն չէր կարող ունենալ նման հրաման տալու, առավել ևս, որ նա այդ ժամանակ համակարգում էր թիկունքային աշխատանքները: Ավելին, այդ կարգի բանավոր հրաման տալու իրավունք որևէ մեկը չունի. անհրաժեշտ է ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանը, այն էլ՝ գրավոր: Ի դեպ, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը, իսկ պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուին, այսինքն՝ պաշտպանության նախարարին իրավապահները փաստորեն որևէ հարց չունեն, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի «սրտի զինվորականի» մասին է: Ավելին, Վաղարշակ Հարությունյանը դրանից հետո մինչև 2024 թվականը զբաղեցրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Փոխարենը քրեական վարույթ է նախաձեռնվել մի մարդու դեմ, որը, կրկնենք, ի պաշտոնե չէր կարող նման հրաման տալ:

Ի դեպ, հավելենք, որ մեզ հետ զրույցում Կարապետյանը նշել էր, որ ինքը երբեք, որևէ պարագայում հակառակորդին դիրք հանձնելու կամ հակառակորդի առաջխաղացման դեպքում չկրակելու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հրաման չի տվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ