Իզմայիում խոցված` հեղուկ գազ տեղափոխող թուրքական M/T ORINDA տանկերը դեռ այրվում է (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԻզմայիլի նավահանգստում երեկ խեցվել էր հեղուկացված բնական գազ տեղափոխող թուրքական M/T ORINDA տանկերը։ Վտանգն այնքան մեծ էր, որ, Euronews-ի հաղորդմամբ, հարեւանությամբ գտնվող Ռումինիայի իշխանությունները տարհանում են մոտակա գյուղի բնակիչներին` պայթյունի սպառնալիքի պատճառով։
Այս գիշերվա դրությամբ, ինչպես հայտնում են տեղի աղբյուրները, գազատար նավը դեռ շարունակում է այրվել։
Տարածաշրջանային ռազմական վարչությունը նաև հրապարակել է Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքների վնասման կադրեր՝ ռուսական Geranium անօդաչու թռչող սարքի զանգվածային հարվածի հետևանքով։
Հասանելի հաղորդագրությունների համաձայն՝ վնասվել է երեք նավ, այդ թվում՝ M/T ORINDA գազատարը։
Նավահանգստային ենթակառուցվածքներից բացի, հարված է հասցվել նաև Իզմայիլի Etalon 110 կՎ ենթակայանին։
