«ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը մասնակցել է Սերբիայում կայացած Եվրոպայի 36-րդ առաջնությանը։
Տարբեր տարիքային խմբերում /պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ/մեր մարզիկները նվաճել են 18 մեդալ, որից 7 ոսկե, 9 արծաթե և 2 բրոնզե։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը 15 երկրների մեջ գրավել է երրորդ հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել ոսկե մեդալակիր, Աշխարհի եռակի գավաթակիր, Աշխարհի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Արթուր, հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Թիմային կատա ձևով եմ դարձել Եվրոպայի չեմպիոն, սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար։ Երկու անգամ արծաթե մեդալ էի նվաճել ու հիմա արդեն ոսկե մեդալ ունեմ, ինչի համար շատ ուրախ եմ։ Ավանդական կարատեն, կարող եմ ասել, որ մեր երկրում բավականին զարգացած մարզաձև է համարվում։ Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այս մարզաձևով հետաքրքրվողների թիվը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
