Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ Լևոն Ազիզյան

Եղանակ

Ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում դիտվում է լեոնիդների ասուպային հոսք՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:

Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված 55P/Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ»,-նշել է նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ