Աստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Գրելանդիան Թրամփին խոստանում է շատ ավելի մեծ հարստություն, քան կա Իրանում Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կտեղափոխվե՞ն թշնամության դաշտ ՀՐԱՏԱՊ. Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է Սուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «ՄԱՆՈՒԿՅԱՆ». ՆՈՐ ՏԱՐՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՌԴ աշխատանքի նախկին փոխնախարարն ինքնասպան է եղել` մեղադրելով կնոջ «ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն». Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ում են ընտրել արցախահայ մեր հայրենակիցները Վաղարշապատում, մասնակցե՞լ են առհասարակ. Փաստաբանը փակագծեր է բացում

Արցախցիները մասնակցե՞լ  են Վաղարշապատում ընտրություններին, ի՞նչ  տպավորություններ կան արցախցիների մոտ հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին.
- Այո, Գյումրիի ընտրություններից հետո, արցախցիները մասնակցեցին Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում։ Չնայած ես Վաղարշապատում ընտրություններին մասնակցելու իրավունքով օժտված չեմ, սակայն հետևել եմ այլ դիտանկյունից, որի եզրահանգմամբ ցավալի հետևությունների եմ հանգել։ Չնայած նրան, որ Վաղարշապատում նախորդի համեմատ  ընտրությունների մասնակցությունը ավելին էին,այդուհանդերձ, տարօրինակ է, որ ընտրության արդյունքներով մարդիք ուրախանում և տխրում են, սակայն,  չնկատելով իմ կարծիքով   Հայաստանում աղետալի վիճակը։Բանը նրանումն է, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվող ընտրական մասնակցության անկումը պարզապես թվաբանական ցուցանիշ չէ։ Այն մեր հասարակության ներսում տեղի ունեցող խորքային հոգեբանական, քաղաքացիական և գաղափարական փոփոխությունների հստակ արտացոլումն է։Այս խնդիրը չի կարելի դիտարկել միայն քաղաքական տեսանկյունից, որովհետև այն առնչվում է հայրենիքի հանդեպ զգացմունքին, վստահությանը և ժողովրդի ինքնագնահատականին։Ժողովրդավարությունն իրականություն է դառնում միայն այն ժամանակ, երբ քաղաքացին ոչ թե դիտորդի , այլ մասնակցի դերում է։Եթե քաղաքացին չի մասնակցում ընտրություններին, ապա նա փաստացի հրաժարվում է իր իրավունքից՝ձևավորելու երկրի ապագան։Իսկ այդ հրաժարումը հարված է ոչ միայն ժողովրդավարությանը , այլ նաև հասարակության հավաքական պատասխանատվությանը։
   Տեղեկությունները հաղորդում են, որ Վաղարշապատում ընտրություններին մասնակցել են ընտրողների 45․12 տոկոսը։Այս ցուցանիշը լուրջ մտահոգության պատճառ է։Ժողովրդավարական երկրներում, հաշվի առնելով մանժորիտար ընտրակարգի փիլիսոփայական իմաստը, 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում  ընտրված մարմնի նկատմամբ լեգիտիմության հիմնավոր կասկածներ են առաջադրվում։Այդուհանդերձ, Հայաստանում վատթար վիճակը գնահատման է ենթակա այլ պարամետրերի հաշվառմամբ։
  Գտնում եմ, որ ակնհայտ է հիասթափությունը և անվստահությունը։Տարներ շարունակ չարդարացված սպասումները, քաղաքացիների մի մասի մոտ առաջացրել են անտարբերություն։
Երկրում քաղաքացու հիմնական պայքարը գոյատևումն է, քաղաքացիական ակտիվությունը մղված է երկրորդ պլան։Առկա է բևեռացվածություն և սուր բաժանումներ։Նման պայմաններում ընդդիմադիր խմբերը ինքնին գտնվում են միմիանց հետ ընդդիմության հարաբերություններում, իսկ քաղաքացին պարզապես հրաժարվում է ընտրական գործընթացից , որպեսզի չներգրավի հակամարտության մեջ։
Այս ամենի հետ մեկտեղ ընտրություններին մասնակցությունը հայրենասիրության չափանիշ է։Հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն սահմանին կանգնած զինվորի , այլ նաև ընտրական տեղամաս գնացող քաղաքացու մեջ։Քվեարկելու համար ցուցաբերված քայլը փոքր է տեսանելիության առումով, սակայն մեծ է իմաստով։
 Մասնակցությունը հոգածություն է հայրենիքի հանդեպ,պատասխանատվություն՝ երկրի ապագայի նկատմամբ, վստահություն՝ սեփական դերի և ուժի մեջ։Ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ սերը հայրենիքի հանդեպ վերածվել է զգուշավորության, դեպքից-դեպքի ապրումի և հույսի կորստի։Սա ազդանշան է, որ պահանջում է խորքային լուծում, որում առաջնահերթ պատասխանատվություն է կրում երկրի իշխանությունը և մյուս բոլոր ուժերը՝մտավորականության գլխավորությամբ։
   Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, արթնացնել քաղաքացիական էներգիան և հասկանալ, որ ընտրությունը պարզապես տեխնիկական գործողություն չէ;Դա հայրենասիրության դրսևորում է, պատասխանատվություն հայրենիքի ապագայի նկատմամբ։Այսպիսի հասարակությունը ամենաթույլն է, ինչքան էլ հագեցած լինի գերարդիական սպառազինությամբ։Այսպիսի հասարակությամբ երբեք հայրենիքի սահմանները անառիկ պահել չես կարող, իսկ դա նշանակում է, որ հայրենիքը հայտնվել է աղետալի վիճակում։ Ահա այն , ինչ ցույց տվեց ընտրությունները իմ մտապատկերում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Աստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Գրելանդիան Թրամփին խոստանում է շատ ավելի մեծ հարստություն, քան կա ԻրանումԻրանի հետ Հայաստանի հարաբերությունները կտեղափոխվե՞ն թշնամության դաշտՀՐԱՏԱՊ. Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր էՍուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ«ՄԱՆՈՒԿՅԱՆ». ՆՈՐ ՏԱՐՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑՌԴ աշխատանքի նախկին փոխնախարարն ինքնասպան է եղել` մեղադրելով կնոջ«ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն». Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հետո էլ ղեկավարները պարծենում են, թե բանակում էլ զոհեր չենք ունենումԴա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված