Առաջին անգամ Հնդկաստանն ավիավառելիք է մատակարարել ԱՄՆ-ին. Reuters
ՄիջազգայինՆյու Դելին Chevron-ի՝ ամերիկյան խոշորագույն էներգետիկ ընկերության հետ կնքված գործարքի շրջանակում ավիավառելիք է մատակարարել ԱՄՆ Արևմտյան ափ, հաղորդում է Reuters-ը։
60 հազար տոննա վառելիք է բեռնվել Reliance Industries հնդկական մասնավոր կորպորացիայի Ջամնագար նավահանգստի ծովային տերմինալում։ Բեռը Լոս Անջելես կհասցվի դեկտեմբերի սկզբին։
Հնդկաստանը ձգտում է մեծացնել ԱՄՆ արտահանումը և ամերիկյան ապրանքների ներմուծումը Վաշինգտոնի հետ երկկողմ առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ ընթացող բանակցությունների հետնապատկերին: Ըստ համաձայնագրի՝ մինչև 2030 թվականը Հնդկաստանը կբարձրացնի առևտրաշրջանառույթունը և կհասցնի մինչև 500 միլիարդ դոլարի: Նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին երկուշաբթի օրը հայտարարեց, որ հնդկական նավթագազային ընկերությունները՝ Indian Oil Corporation-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը, մեկ տարվա պայմանագիր են կնքել Միացյալ Նահանգների հետ՝ տարեկան մոտ 2,2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ գնելու համար, որը 2026 պայմանագրային տարում կազմում է Հնդկաստանի ներմուծման մոտ 10%-ը։
Միացյալ Նահանգները Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է եղել 2021 թվականից ի վեր: 2024-2025 ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) երկկողմ առևտուրը հասել է 131,84 միլիարդ դոլարի, իսկ Հնդկաստանի ավելցուկը կազմել է 41,18 միլիարդ դոլար: