Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYT Զելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավոր Ինչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ Ընտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում Պարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում «Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական է Շնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա Աստվածատրյան Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Վաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ Աչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան

Երեւանում քննարկեցին Եվրասիական ինտեգրացիայի եւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Թեմա

Հանրային դիվանագիտության մեծ ձեռքբերում Երեւանում, որը, կարելի է ասել, աննախադեպ էր վերջին շրջանում իր մասշտաբայնությամբ եւ հեղինակավոր մասնակիցներով: Նոյեմբերի 14-15-ը Anga հյուրանոցի համաժողովների դահլիճում իրականցվեց միջազգային կլոր սեղան՝ «Եվրասիական ինտեգրացիան եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» խորագրով, որը կազմակերպվել էր «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ Ա․Մ․ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակցությամբ։ Երկու օր շարունակ ֆորումը դարձավ կարեւոր միջպետական, փորձագիտական ու հասարակական հարթակ՝ համախմբելով դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, հասարակական եւ գիտակրթական կառույցների ղեկավարների, փորձագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների անդամների ԵԱՏՄ բոլոր երկրներից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Մոլդովայից։

Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Դմիտրի չ Լիցկայը, Բելառուսի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը եւԱ․Մ․ Գորչակովի հիմնադրամի առաջատար մասնագետ Արտեմ Պարենկովը։ Յուրաքանչյուրի խոսքում շեշտվեց այն միտքը, որ եվրասիական ուղղությամբ համագործակցության ամրապնդումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլեւ շարունակական փորձագիտական փոխգործակցություն, իսկ նման ձեւաչափերը հենց այդպիսի հնարավորություն են տալիս։

«ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»

Կլոր-սեղանի աշխատանքները մեկնարկեցին պլենար նիստով, որը վարում էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։ Նա իր ելույթում ընդգծեց Հայաստանի համար քննարկվող հարցերի կենսական նշանակությունը՝ ասելով. «Ինչպես գիտեք, այս թեման այսօր չափազանց կարեւոր է, որովհետեւ Հայաստանում ընթանում է լայն հանրային բանավեճ երկրի ապագայի զարգացման շուրջ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական եւ անվտանգային ոլորտներում։ Քաղաքական ուժերն այսօր առաջարկում են զարգացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ օրենքների նախագծեր ու արտաքին կողմնորոշման հնարավոր փոփոխություններ, մենք պետք է շատ հստակ հասկանանք, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ նման որոշումները»։

Բաբուխանյանը հիշեց իր մասնակցությամբ տեղի ունեցած գործընթացները 2013-2014 թվականներին, երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին. «Այն ժամանակ իշխանական խմբակցության ներսում ենք ունեցել ենք շատ սուր քննարկումներ։ Ոմանք կողմ էին, ոմանք՝ դեմ։ Բայց որոշումը կայացվեց, եւ մենք՝ այդ թվում ես, ուրախ էինք, որ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին։ Այս տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն կառուցեց իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ, այլեւ ստեղծեց արդյունավետ մաքսային վերահսկողության համակարգեր, ինչը տվել է տեսանելի արդյունքներ»։

«ՀԱՅԱՍՏԱՆՆ 14 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԻՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ»

Վերլուծական ելույթով հանդես եկավ Ռուսաստանի դեսպանության խորհրդական ԴՄԻՏՐԻ ԼԻՑԿԱՅԸ, որը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության ձեւավորման պատմական ու տնտեսական հիմքերը։ Նա նշեց, որ ԵԱՏՄ ստեղծման գաղափարը սկզբում լայն աջակցություն չէր ունենում, սակայն ժամանակը ապացուցեց դրա անհրաժեշտությունը. «Ոչ բոլորն էին հավատում, որ Ղազախստանի ղեկավարության կողմից առաջարկված այս գաղափարը կարող էր դառնալ լուրջ ինտեգրացիոն հիմք։ Կային շատ սկեպտիկներ, որոնք կարծում էին, թե սա կլինի ԽՍՀՄ վերակենդանացման փորձ կամ որեւէ անարդյունավետ քաղաքական միություն։ Բայց Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարության համատեղ որոշումը ցույց տվեց իր իրական արդյունավետությունը։ Եվ հիմա, հետ նայելով, կարելի է վստահ ասել՝ սա հաջողության պատմություն է»։

Լիցկայն առանձնահատուկ շեշտեց Հայաստանի դերը ԵԱՏՄ շրջանակում՝ նշելով. «Կարեւոր է փաստել, որ Հայաստանն անդամակցությունից հետո 14 անգամ ավելացրել է իր արտահանումը Ռուսաստան։ Սա հնարավոր դարձավ մաքսային արգելքների վերացման, արտահանման հատուկ ռեժիմների եւ լոգիստիկայի բարելավման շնորհիվ։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը միայն անցած տարի հասել է մոտ 13 միլիարդ դոլարի»։ Նա ընդգծեց նաեւ, որ միությունն իր աշխատանքը իրականացնում է «համաձայնության մշակույթի» վրա հիմնված՝ բացառելով այն իրավիճակները, երբ որոշ երկրների շահերը կարող են տուժել մյուսների հաշվին։

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ։

Բելառուսի դեսպանության ժամանակավոր հավատարմատար ԻՆԵՍԱ ԿՈՒԴՐՈՒԿԸ ներկայացրեց իր երկրի 2025 թվականի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով տեխնոլոգիական ներուժի զարգացումը, թվայնացումը, հետագա տնտեսական համադրումը եւ ԵԱՏՄ արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը։ Նրա խոսքով՝ «միայն միասնական ջանքերով կարող ենք բարձրացնել մակրոտնտեսական կայունությունը եւ նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերի ազդեցությունը», իսկ իրականացվող քաղաքական ծրագրերը նպատակ ունեն ձեւավորելու «տնտեսություն, որը կարող է դիմակայել ապագայի մարտահրավերներին»։

Ա․Մ․ Գորչակովի հիմնադրամի առաջատար մասնագետ ԱՐՏԵՄ ՊԱՐԵՆԿՈՎՆ էլ իր խոսքում անդրադարձավ Հայաստանի նշանակությանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում՝ ասելով. «Հայաստանը կարեւոր երկիր է, որի հետ մենք ունենք շատ սերտ մշակութային եւ տնտեսական կապեր։ Եվ այս քննարկումը մեզ հնարավորություն է տալիս նոր դիտանկյուններ ձեռք բերել՝ հասկանալու համար, թե ինչպես է եվրասիական ինտեգրացիան ազդեցություն ունենում Հայաստանի զարգացման վրա եւ ինչ դեր ունի երկխոսությունը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ»։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար ՎԱԴԻՄ ՖԵՖԻԼՈՎԸ պատմեց իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին, հատկապես ընդգծելով ուսանողների մասնակցությունը ԵԱՏՄ թեմատիկ մրցույթներում։ Նա ասաց. «Ինձ անկեղծորեն զարմացնում է, թե ինչպես են 18-ամյա ուսանողները մաթեմատիկական մոդելներով ներկայացնում ԵԱՏՄ-ի առավելությունները եւ թերությունները։ Երիտասարդների այս հետաքրքրությունը մեծացնում է մեր լավատեսությունը միության ապագայի հանդեպ, եւ շատ կարեւոր է, որ նրանք քննարկում են ոչ միայն դրական, այլեւ քննադատական կողմերը՝ ցույց տալով իրենց իսկական ներգրավվածությունն ու վերլուծական մտածողությունը»։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ

Ֆորումի առաջին օրը շարունակվեց տնտեսական եւ անվտանգային գործընթացների վերաբերյալ փորձագիտական քննարկմամբ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման  վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի մոդերատորությամբ:

Քննարկվեցին Հայաստանի զարգացման սցենարները գլոբալ անորոշության պայմաններում, ինչպես նաեւ տնտեսական եւ անվտանգային գործոնների փոխկապակցվածությունը։

Օրվա երրորդ պանելային քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էր եվրասիական ինտեգրման հումանիտար հարցերը: Փորձագետները Հայաստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից շեշտեցին, որ մշակութային, կրթական եւ գիտական համագործակցության խորացումը հանդիսանում է ժողովուրդների փոխըմբռնման եւ երկարաժամկետ կայուն համագործակցության հիմքը։

Երկրորդ օրը նվիրված էր, մասնավորապես նաեւ ԶԼՄ-ների եւ երիտասարդական հարթակների դերին ԵԱՏՄ տարածքում։ Մասնակիցները քննարկեցին մեդիա հաղորդակցության կարեւորությունը, տեղեկատվական օրակարգի ձեւավորումը, ինչպես նաեւ այն, որ երիտասարդական կազմակերպություններն այսօր կարող են դառնալ «եվրասիական նոր համագործակցության հիմնական շարժիչ ուժը»։

Կլոր սեղանի աշխատանքները ամփոփվեցին շնորհակալագրերի հանձնման արարողությամբ։ Կազմակերպիչները նշեցին, որ այս երկօրյա հարթակը դարձավ նշանակալի հնարավորություն՝ փորձի փոխանակման, նոր առաջարկների ձեւավորման, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների գիտական, հասարակական եւ քաղաքական շրջանակների կապերի ամրապնդման համար։ Քննարկումների արդյունքում ձեւակերպվեցին հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ տնտեսագիտական, հումանիտար եւ տեղեկատվական ոլորտներում, իսկ մասնակիցները համակարծիք էին, որ նման ձեւաչափի երկխոսությունները պետք է շարունակական լինեն՝ տարածաշրջանային կայունությունն ու փոխըմբռնումը ամրապնդելու նպատակով։ Ի դեպ, կլոր-սեղանի քննարկումների արդյունքում կայացվեց որոշում ձեւավորել ԵԱՏՄ համատեղ լրատվական պլատֆորմ, ինչի վերաբերյալ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԶելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավորԻնչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջԸնտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են․ Արթուր ԽաչատրյանՊարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում«Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական էԲումերանգի օրենքը գործում է ճշգրիտ. Աղմկոտ գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՇնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա ԱստվածատրյանՀայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Մի խնդրանք բոլոր ԲԱՐԲԱՋՆԵՐԻ՛ՆՎաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում մեքենան կայանելու հարցի շուրջ. միջամտած ոստիկանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ Իրանը ունի շատ լավ հարաբերություններ.ԱրաղչիԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՆոյեմբերի 18-ի տարադրամի փոխարժեքըՊայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհին դուրս է բերվել փլատակների տակիցԵրեւանում «Երթևեկության կառավարման կենտրոն» կստեղծվիԴավիթաշենում ջուր չի լինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված