Լեհաստանից՝ Ուկրաինա տանող երկաթուղին պայթեցվել է. Տուսկ
ՄիջազգայինԼեհաստանից՝ Ուկրաինա տանող երկաթուղին պայթեցվել է: Այս մասին հայտնել է վարչապետ Տուսկը:
Նրա խոսքով, երկաթուղով Ուկրաինային ռազմական օգնություն է մատակարարվում։ «Վարշավա-Լյուբլին երկաթուղու պայթյունը աննախադեպ դիվերսիա է, որն ուղղակիորեն ուղղված է Լեհաստանի պետության և նրա քաղաքացիների անվտանգությանը։ Այս գիծը կարևոր է նաև Ուկրաինա օգնություն մատակարարելու համար։ Մենք կբռնենք մեղավորներին, ովքեր էլ որ լինեն նրանք»,- հայտարարել է Տուսկը։
Տուսկի այս հայտարարությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ Վարշավա-Լյուբլին երկաթուղային գիծը, որը տանում է դեպի Ուկրաինա, երկրորդ անգամ վնասվել է։ Անհայտ անձը շղթա է նետել Պուլավի կայարանի մոտ գտնվող էլեկտրահաղորդման գծի վրայով՝ առաջացնելով կարճ միացում։