Sms-ներով ու ֆեյսբուքյան ստատուսներով արդարադատությունը ՀՀ-ում դեռ շարունակվում է. Ալեքսան Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
ՆերքաղաքականՀաշվի առնելով այս իշխանությունների գործողությունները, հաշվարկները դրան էին տանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ին գործունեության լիցենզիայից զրկելուն, ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Նա ավելացրեց, որ գործը արբիտրաժում է և ոչ մի նորմալ ներդրող արտերկրից ռիսկերը չի կարող ճիշտ գնահատել և ՀԷՑ-ի հետ կապված ներդրում կատարել.«Ռեպրեսիվ գործողություններ են, օրինական ոչ մի բան չկա»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամաբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությանը՝ Ալեքսանյանը նշեց.«Ազգային բարերար Սամվել Կարապետյանն արդեն 150 օրից ավելի է , ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ, այդ ապօրինությունները շարունակվում են, sms-ներով ու ֆեյսբուքայն ստատուսներով արդարադատությունը ՀՀ-ում դեռ շարունակվում է։ Ի սկզբանե այս ամբողջ գործընթացը ջուրծեծոցի է և ոչ մի իրավական հիմք չունի»։
