Ջահել տաքարյուն տղերք են, մի բառից իրար միս են սկսել ուտել. Մանրամասներ Արթիկի «Ղապլվա փոսեր» կոչվող տարածքում ծեծկռտուքից
Օրեր առաջ Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ, Արման Զ․-ի ձեռքին եղած կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսություն, գլխի ձախ քունք-գագաթային շրջանի պատռված վերք»:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն վիճաբանողները երիտասարդ տաներ են, իրար հետ ընկերներ են եղել, ընդհանուր խոսակցության մեջ մեկի խոսքը մյուսին վիրավորել է, սկսել են հարցեր պարզաբանել, որն ավարտվել է մարմնական լուրջ վնասվածքներով: Հոռոմցիների խոսքով. «Մի կաթիլ մեղրի պատմություն է, ջահել տաքարյուն տղերք են, մի բառից իրար միս են սկսել ուտել»:

