«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում արել (տեսանյութ)
ՍպորտՄիլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։
«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», - ասված է տեսանյութին կից գրառման մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
