⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Անկախ նրանից՝ վերահաշվարկ իրականացնելու դիմում կլինի, թե ոչ, թիվ 14 ԸԸՀ-ն 3 տեղամասի արդյունքներ կվերահաշվարկի. ԿԸՀ

Ներքաղաքական

ԿԸՀ-ն ներկայացրել է վերահաշվարկի դիմումների ներկայացման կարգը և ժամկետները։

Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝-ը 12։00-ից մինչ 18։00 և նոյեմբերի 19-ը՝ 09։00-ից մինչ 11։00-ն։ Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։

ԿԸՀ-ից հիշեցնում են նաև, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն: Անկախ նրանից՝ վերահաշվարկ իրականացնելու դիմում կլինի, թե ոչ, թիվ 14 ԸԸՀ-ն պատահականության սկզբունքով ընտրված 3 տեղամասի արդյունքներ պետք է վերահաշվարկի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքներով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե: ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ