Ինձ քիչ է հետաքրքրում, թե Արամ Ա կաթողիկոսն ինչ վերաբերմունք ունի էջմիածնի նկատմամբ. Հարությունյան
ՆերքաղաքականՆորություն չէ, որ իշխանական համակարգի ցուցաբերած դրսեւորումները Եկեղեցու հանդեպ փորձ է այն պառակտել ներսից: Բայցեւ փաստ է, որ մինչ այս էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պառակտել են ուրիշ ուժեր, ինչի հետեւանքով ձեւավորվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք TV»-ի տաղավարում ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անկեղծորեն ասաց, որ իրենց այս պահին քիչ է հետաքրքրում, թե Արամ Ա կաթողիկոսն ինչ վերաբերմունք ունի Էջմիածնի նկատմամբ:
— Դա ոչ այն պատճառով, որ ես դա համարում եմ աննշան, այլ նախ այն պատճառով, որ այս փուլում զարգացումների էտապում դա չի կարող կարեւոր լինել, նույնիսկ չի կարող դառնալ առարկա հղման համար։ Երկրորդը, եւ ամենակարեւորը, պետք է նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային եկեղեցի է։ Այսինքն, դա ցանցային՝ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը միավորող եկեղեցին է, կարեւորագույն ինստիտուտը։ Այսպես է եղել միշտ, իսկ հիմա առավել եւս։ Իսկ վարկաբեկել Հայ Առաքելական Եկեղեցին, նշանակում է նախ եւ առաջ զրոյացնել, չեզոքացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել Սփյուռքի եւ Հայաստանի համար եկեղեցու դերակատարումը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: