Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYT Զելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավոր Ինչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ Ընտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում Պարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում «Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական է Շնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա Աստվածատրյան Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Վաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ Աչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան

Շարունակում են մնալ լիովին անկախ. ինչ է հուշում Բելառուսի Միութենական փորձը

Հանդիպում

Երեւանում նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Եվրասիական ինտեգրացիա եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանը, որի կազմակերպիչն էր «Տարածքային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ-ն՝ ՌԴ հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակցությամբ: Կլոր սեղանին մասնակցում էին ԵԱՏՄ բոլոր երկրներից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Մոլդովայից ժամանած հայտնի փորձագետներ ու գիտնականներ: Նրանց շարքում էր նաեւ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԻՐԵԵՎԸ, որը Բելառուսի Հանրապետության Միութենական պետության եւ եվրասիական ինտեգրման սոցիալական եւ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենն է: «Իրավունք»-ը մի շարք արդիական հարցերի շուրջ բացառիկ զրույց է ունեցել նրա հետ:

 «ՉԿԱ ՈՐԴԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Այժմ Հայաստանում քաղաքական լայն քննարկումների առարկա է դարձել այն, թե Միութենական պետությանը մաս կազմելով՝ որքանո՞վ է երկիրը զիջում իր ինքնիշխանությունն ու անկախությունը: Բելառուսի օրինակն ի՞նչ է հուշում, Դուք ի՞նչ եք կորցրել եւ ի՞նչ շահել:

Բելառուսի Հանրապետությունը երկար տարիներ բազմավեկտոր ինտեգրման կողմնորոշում ուներ: Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացների լավ փորձ ունենք՝ մինչեւ որոշակի պահը, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Նման ինտեգրացիոն նախագծերը թույլ են տալիս ստանալ տեխնոլոգիաներ, ներդրումներ, շուկաներ։

Բելառուսի Հանրապետությունը արտահանման վրա կենտրոնացած երկիր է՝ բարձր տեխնոլոգիական ու բարձր զարգացած ՏՏ ոլորտներով: Այնպես որ, Հանրապետությանը շուկաներ են անհրաժեշտ։ Միութենական պետության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամակցության շնորհիվ Բելառուսի Հանրապետությունը ստացել է այդ բոլոր առավելությունները, հատկապես ռուսական շուկաներին հասանելիություն, ռուսական ներդրումներ, տեխնոլոգիաներ։

Ինչպես արդեն ասացի, մինչեւ որոշակի պահը՝ եղել է նման հաջողություն նաեւ արեւմտյան ուղղությամբ, բայց այն բոլորիս հայտնի պատճառներով փակվեց։ Այդ փակումը տեղի ունեցավ ոչ թե արեւելքից, այլ՝ արեւմուտքից։ Եվ, այդուհանդերձ, Բելառուսին հաջողվեց պահպանել իր անկախությունը թե՛ արեւմուտքից, թե՛ արեւելքից, եւ երկիրը շարունակում է մնալ լիովին անկախ։ Մենք չենք նկատում որեւէ ազդեցություն Բելառուսի ներքին կամ արտաքին քաղաքականության վրա։

Ոչ մի սահմանափակում չի ներդրվում, այլ հակառակը՝ տեղի է ունենում միայն սինխրոնացում՝ ըստ փոխադարձ պայմանավորվածությունների Մինսկի եւ Մոսկվայի կողմից։ Քննարկվում են հարցեր՝ գլոբալ, տարածաշրջանային, տնտեսական, համայնքային, քաղաքական համագործակցության մասին։ Ձեւավորվում է ընդհանուր դիրքորոշում, եւ այդպիսի սինխրոնիզացումը հաղորդակցական, երկխոսային բնույթ ունի։

Այսինքն՝ եթե երկու մայրաքաղաքները համաձայն են, ձեւավորում են միասնական դիրքորոշում։ Եթե համաձայն չեն, ապա փորձում են գտնել տարբերակ՝ մեկը մյուսին չվնասելու: Որոշում են, թե ինչպես կարելի է նույնիսկ տարբեր քաղաքականություն վարելով՝ միմյանց չվնասել: Այնպես որ, Մինսկի եւ Մոսկվայի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը, ձգտելով ընդլայնել իր ազդեցության գոտին ու շուկաները, ներքին կամ արտաքին քաղաքականություն չի պարտադրում այլ երկրներին։ Թողնում է լայն հնարավորություն՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու համար։ Միակ պահանջը՝ չվնասել Ռուսաստանի շահերին։ Այդ պատճառով սա Բելառուսի համար տրավմատիկ փորձ չէ, այլ փորձ է, որը տալիս է եւ ոչինչ չի վերցնում։

«Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ-Ի ՝ ՌԴ-Ն ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»

Իսկ եթե համեմատենք կամ զուգահեռներ տանենք Եվրամիության հետ: Այս դեպքում՝ երկիրը գնալով ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով՝ ի՞նչ կկորցներ կամ ձեռք կբերեր:

Եվրամիության հետ ինտեգրման փորձը ցույց է տալիս, որ բացասականը շատ էր, քան դրականը։ Թեեւ շուկաներին հասանելիություն կար, ԵՄ-ը մշտապես սահմանափակող քայլեր էր ձեռնարկում, ճնշում էր գործադրում Մինսկի նկատմամբ, պահանջում էր որոշակի կանոնների պահպանում, գործողություններ՝ սեփական շահերի ուղղությամբ, այդ թվում՝ հետեւողականորեն պահանջում էր խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Եթե Մինսկը հրաժարվում էր խզել իրեն համար շահավետ հարաբերությունները, ապա նրան մեղադրում էին մարդու իրավունքների, եվրոպական լիբերալ արժեքների խախտման մեջ: Բայց ակնհայտ էր՝ դա արվում էր մանիպուլյատիվ կերպով՝ արեւմտյան աշխարհաքաղաքական ու իդեալոգիական շահերի համար։

Ի դեպ, ասեմ, որ միաժամանակ, Ռուսաստանի հետ համագործակցությունից բացի, Բելառուսն ունի նաեւ տեղեկատվական նախագծեր այլ երկրների հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ այլն: Նման համագործակցությունները որեւէ մեկին չի վնասում։ Ռուսաստանը չի արգելում Բելառուսին համագործակցել մյուս երկրների հետ՝ ի տարբերություն ԵՄ-ի։ Դրա համար ասում եմ, որ Բելառուս-Ռուսաստան համագործակցության փորձը փոխշահավետ է։ Այժմ, իհարկե, կան սահմանափակումներ՝ կապված հատուկ օպերացիայի հետ, բայց այս համատեքստից դուրս վերցնելով՝ փորձը դրական է։

«ԲԵԼԱՌՈՒՍՆ ՈՒՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵՏ՝ ՀԱՎԱՍԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԴԻՐՔԵՐԻՑ»

Ձեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հռետորաբանությունն էլ է հուշում, որ Բելառուսն իրեն զգում է այսօր ավելի ինքնիշխան, քան որեւէ այլ երկիր: Ստացվում է՝ Միութենական պետությունն ավելի շատ անկախություն, ինքնիշխանություն եւ սեփական ուժերի նկատմամբ վստահությո՞ւն է տվել Բելառուսին:

Այն թույլ է տալիս պահպանել ազատությունը, որովհետեւ հենց Ռուսաստանի ռեսուրսային բազայի, ռազմական հովանու ներքո եւ տնտեսական հնարավորությունների շնորհիվ՝ Բելառուսը կարող է վարել ինքնուրույն եւ անկախ քաղաքականություն։ Եթե Բելառուսը լիներ մեկուսացված ինչպես արեւմուտքից, այնպես էլ արեւելքից, ապա այն ստիպված կլիներ ենթարկվել արտաքին խաղացողների թելադրանքին, եւ այլ երկրները կմոտենային ոչ թե գործընկերոջ, այլ ուժ թելադրողի դիրքերից։

Հղում չեմ անի Բելառուսի ղեկավարության հայտարարությունների վրա, բայց կասեմ իմ սեփական կարծիքը։ Ինչպե՞ս է այժմ Հայաստանը համագործակցում Թուրքիայի հետ։ Դա հարկադրական համագործակցություն է, եւ այն ընթանում է ձեւաչափով, որը թելադրված է Թուրքիայի կողմից։ Սա երկու հավասար գործընկերների բանակցություն չէ։ Սա իրավիճակ է, որի մեջ մեկ կողմը ստիպված է կատարել ավելի ուժեղ կողմի կամքը։ Բելառուսը, համագործակցելով Ռուսաստանի հետ, ստանում է այն ռեսուրսը, որը նրան թույլ է տալիս չմնալ այլ խաղացողների հույսին: Բայց նաեւ ասեմ, որ Բելառուսն ունի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ հավասար գործընկերոջ դիրքերից, այդ հարաբերություններում առկա սառույցը կամաց-կամաց հալվում է, նաեւ Չինաստանի հետ, որը ժամանակակից գերտերություն է: Շեշտում եմ՝ Բելառուսը գործում է ազատ, բաց, որպես հավասար գործընկեր։  Եվ այս ամենը մեծապես հնարավոր է դարձել Միութենական պետությանը, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ի անդամակցելու շնորհիվ։ Սա այն ռեսուրսն է, որը թույլ է տալիս պահպանել անկախությունը եւ ոչ թե ենթարկվել արտաքին խաղացողների շահերին։

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԳՈՒՑԵ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՋԵՐՄ ԵՆ, ԲԱՅՑ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ»

Ամերիկյան կողմը Բելառուսից պահանջել է պաշտոնական ներողություն խնդրել Լիտվայից՝ մետեոզոնդերի գործարկման համար, որոնք, ըստ ԱՄՆ-ի, խախտել են երկրի օդային տարածքը։ Սակայն, Բելառուսի նախագահ ը շեշտել է, որ բելառուսները ոչ մի մեղք չունեն եւ, մեղմ ասած, ցույց է տվել ամերիկացիներին դռան ճանապարհը: Ի վերջո, ի՞նչ է ուզում Լիտվան Բելառուսից:

Լիտվան ստանում է բոնուսներ Եվրամիությունից, որովհետեւ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ հենց Լիտվայում կան «արծիվներ», որոնք սրում են հակամարտությունը արեւելյան հարեւանների հետ։ Եվ այդ հակամարտության հաշվին նրանք ստանում են արտոնություններ ԵՄ եւ ՆԱՏՕ հարթակներում։

Եթե այս հակամարտությունը չլիներ, դրանք կլինեին խղճուկ, աղքատ, ոչ մեկին պետք չեկող արեւելաեվրոպական կամ բալթյան երկրներ։ Իսկ այս հակամարտության շնորհիվ նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում, նրանց պաշտոնյաները ստանում են արտոնյալ պաշտոններ, հասարակական գործիչները՝ դրամաշնորհներ, իսկ երկրները՝ ֆինանսական եւ ռազմական օգնություն: Այսինքն՝ առնվազն հոգեբանական առումով նրանց համար դա հարմար է։

Այդ պատճառով նրանք դիտավորյալ սրում են հակամարտությունը, չնայած՝ պատերազմն իրականում կարող է լինել հենց իրենց տարածքում։ Նրանք գործում են կարճատես, սրում են կրքերը իրենց կողմնակիցների մեջ, ստանում են ֆինանսական եւ վարչական արտոնություններ ԵՄ եւ ՆԱՏՕ կառույցներից ու միաժամանակ հրահրում են պատերազմ, որը կարող է ոչնչացնել իրենց գոյության հիմքերը։ Այսպիսով, նրանք վարում են սպեկուլյատիվ քաղաքականություն, որը կարող է շատ ծանր հարված հասցնել իրենց ապագայում։

Անդրադառնանք նաեւ Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին. երկների ղեկավարների փոխադարձ կոշտ  հայտարարություններից հետո՝ մենք տեսնում ենք, թե  ինչպես են տարբեր միջոցառումների ժամանակ, այդուհանդերձ, Փաշինյանն ու Լուկաշենկոն իրար կողք նստում: Մշակութային եւ տնտեսական հարաբերություններն էլ ընթանում են բնականոն հունով, իսկ ի՞նչ կասեք քաղաքական եւ միջկառավարական հարաբերությունների մակարդակի մասին:

Մեր երկու երկրների հարաբերությունները պրագմատիկ, ռացիոնալ բնույթ ունեն։ Եվ հաշվի առնելով, որ ե՛ւ Բելառուսը, ե՛ւ Հայաստանը ստանում են օգուտ այս համագործակցությունից, կարելի է համարել, որ այս պահին հարաբերությունները արդյունավետ բնույթ ունեն։ Միգուցե ոչ այնքան ջերմ, ոչ այնքան խորը, բայց՝ արդյունավետ։ Այդքանով ավելանում են ավելի ինտենսիվ համագործակցության հնարավորությունները, որոնց համար կան հիմքեր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԶելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավորԻնչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջԸնտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են․ Արթուր ԽաչատրյանՊարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում«Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական էԲումերանգի օրենքը գործում է ճշգրիտ. Աղմկոտ գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՇնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա ԱստվածատրյանՀայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Մի խնդրանք բոլոր ԲԱՐԲԱՋՆԵՐԻ՛ՆՎաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում մեքենան կայանելու հարցի շուրջ. միջամտած ոստիկանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ Իրանը ունի շատ լավ հարաբերություններ.ԱրաղչիԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՆոյեմբերի 18-ի տարադրամի փոխարժեքըՊայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհին դուրս է բերվել փլատակների տակիցԵրեւանում «Երթևեկության կառավարման կենտրոն» կստեղծվիԴավիթաշենում ջուր չի լինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված