Արցախյան մշակութային օջախները վերակազմավորվում են
ՄշակութայինՀայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հուշագիր է ստորագրել «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի հետ՝ ազդարարելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակազմավորման մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՝ «Դիալոգ»-ի ցուցաբերած աջակցությամբ սկսել էին Հայաստանում գործել «Արցախ» ջազ համույթը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը եւ այլ կառույցներ: Նշեց նաեւ, որ Նավոյանի աջակցությամբ ՀԹԳՄ-ում գործող «Գալյա Նովենց» թատերական դպրոցում բացվել է թատերական անվճար խումբ՝ հատուկ արցախցի երիտասարդների համար։
Այս օրերին Երեւանում գտնվող Յուրի Նավոյանը համաձայնագիր է կնքել` արցախյան եւս երկու մշակութային կառույցների վերակազմավորման հետ կապված։ Արցախի պետական երգչախումբն այսուհետեւ «Վարարակն» անվամբ կշարունակի գործունեությունը: Իսկ «Արցախի բալիկներ» համույթը հունվարին արդեն ելույթ կունենա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
