Պապոյանն անասնակերը դեգուստացիա է անում, նոր տալիս են կովերին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՋՈՒ, ՋՈՒ ՋՈՒՋԱԼԱՐՆ
(ՀԱՅԱՍՏԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍԱԾ ՑՈՐԵՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` վերոնշյալ ցորենի խմբաքանակը, ըստ երեւույթին, ղազախ ժողովրդից նախընտրական նվեր է Նիկոլին, որ էլեկտորատի կուտը չպակասի։
**
ԻԳԻԹՅԱՆԱԲԱՐ
(ՖԵՅՔ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ` ՎԵՀԱՓԱՌԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ֆեյք ռամկավարին` ֆեյք ռամկավարություն:
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԻՐԱԿԱՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆԻՑ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենք ռամկավար ինք, կաթողիկոս դառնալ չինք ուզում:
**
ԱԶՎԵՐԻՆ
(ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Китай, подлый трус,
Выходи, драться будем!
**
ՄԻ ԱՆԳԱՄ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ
Նիկոլը նստել լիֆտի անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց էր լինում։
Բայրամով
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ ներկրելուց հետո Պապոյանը անասնակերը անմիջապես դեգուստացիա է անում, նոր տալիս են կովերին:
**
ՆԻԿՈԼԸ` ԱԺ-ՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Որ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, պարոն մինիստր:
**
ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐԸ
(ՌԴ-ԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ԱՆԱՍՆԱԿԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՄԱԿ-ի պարենի դեպարտամենտի, ինչպես որ հացահատիկի դեպքում Ռուսաստանից ցորենի այլընտրանք Հայաստանի իշխանությունը ստանում է անասնակեր, այնպես էլ արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում` ստանալու է Ադրբեջան ու Թուրքիա։
**
ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆ Ա ՍՏԱՑՎՈՒՄ
Ըստ Հռոմի Սուրբ Աթոռի` այսպես որ ՀՀ իշխանությունները շարունակեն կալանավորել հոգեւորականներին, կարող են կալանավայրերի գմբեթների վրա խաչեր դնեն։
**
ՊՈՒՏԻՆԸ` ԹՐԱՄՓԻՆ` «ՈՍԿԵ ՀՈՐԹԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
(ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԶՈՐՔԵՐԸ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՈՒ ԳՅՈՒՂԵՐ ԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թրամփ Ֆրեդովիչ, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր հողերը։
**
ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
(2020Թ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԵՎ ԼԻՃԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ եթե գեներալ Արշակ Կարապետյանը թուրքերին հանձնել է Սեւ լիճը, ապա Էջմիածին համայնքի ընտրությանը իր թեկնածուի հաղթելու դեպքում` նա էլ Ադրբեջանին կհանձնի Այղր լիճը։
