Շիրակից եկել եմ Էջմիածին, որ հետևեմ ընտրության ընթացքին. Սարուխանյան
Շիրակից եկել եմ Էջմիածին, որ հետևեմ ընտրության ընթացքին, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Սպասում ենք տրամադրված, որ ՔՊ կուսակցությունը, մեր թեկնածուն այստեղ հաղթանակ է տոնելու։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու։ Շփվելով տարբեր մարդկանց հետ, այստեղ ընկերներ, կուրսեցիներ ունեմ, ազդակներ եմ ստացել, որ Արգիշտի Մեխակյանը հարգանք է վայելում, ունենք ավագանու կենսունակ թիմ։
Այնտեղ այնպիսի մարդիկ են, ովքեր կկարողնանա համայնքը լավ կառավարել։ Վստահ եմ, որ վաղարշապատցին իր ձայնը տալու է ՔՊ-ին»,- նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝