Ուկրաինական ուժերը նահանջել են «Միրնոգրադի կաթսայի» հարավային մասից. Ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական ոլորտին առնչվող լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս են եկել «Միրնոգրադի կաթսայի» հարավային մասից և Պոկրովսկ-Միրնոգրադ երկաթուղուց հարավ գտնվող բոլոր դաշտերից։
Ինչպես երևում է, շարժն իրականացվել է այսօր առավոտյան՝ մառախուղի քողի տակ (որպեսզի չկտրվեն Ուկրաինայի զինված ուժերի մնացած մասից, որը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում)։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ռուսական ուժերը գրեթե կտրել են «կաթսայի» հարավային թեւը, եւ կրինակի շրջապատման մեջ չմնալու համար ուկրաինական ուժերը հետ են քաշվել:
Իսկ ուկրաինական բանակը շարունակում է «Միրնոգրադի կաթսան» ճեղքելու համառ փորձերը` այս ուղղությամբ շարունակաբար նորանոր ուժեր նետելով: Գրեթե առանց բացառության, այլ ուղղություններից, որը միանգամից իր ազդեցութունն է ունենում այդ բոլոր հատվածների վրա: